Սերժ Սարգսյանը և Նիկոլայ Բորդյուժան քննարկել են ՀՀ-ում ՀԱՊԿ զորավարժության նախապատրաստումը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 23-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային և Կազմակերպության միացյալ շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ստուդենիկինին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի կայքը:

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային և ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ստուդենիկինին

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային և ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ստուդենիկինին

Զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը, ծրագրված համատեղ միջոցառումների կազմակերպմանը, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում կայանալիք ՀԱՊԿ-ի հավաքական խաղաղապահ ուժերի «Անսասան եղբայրություն-2015» համատեղ զորավարժության նախապատրաստման ընթացքին, ինչպես նաև Կազմակերպության Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր:

Նշենք, որ մարտի 23-ին ՀԱՊԿ պատվիրակությանն ընդունել էր նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Կողմերը քննարկել են ինչպես միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրներ, այնպես էլ Հայաստանում անցկացվելիք զորավարժության նախապատրաստման ընթացքը:

Ավելացնենք, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ռազմաքաղաքական միջազգային կազմակերպություն է, որի անդամները ներկայում վեցն են՝ Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան ու Տաջիկստան: Կազմակերպության նպատակն անդամ երկրների անվտանգությունը հավաքական միջոցներով ապահովելն է:

Մասնակից երկրներից յուրաքանչյուրի վրա հարձակումը համարվում է հարձակում կազմակերպության անդամ բոլոր երկրների վրա:

3 responses to “Սերժ Սարգսյանը և Նիկոլայ Բորդյուժան քննարկել են ՀՀ-ում ՀԱՊԿ զորավարժության նախապատրաստումը

  1. Pingback: Կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների ԳՇ պետերի ռազմական կոմիտեի նիստը | Ռազմ.info

  2. Pingback: Հայաստանում ՀԱՊԿ զորավարժության նախապատրաստման բանակցություններ են անցկացվել | Ռազմ.info

  3. Pingback: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այցելել է Հայաստան | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *