Աֆղանստանը կարող է երկարացնել ամերիկյան զորքերի տեղակայման ժամկետը

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Հանի Ահմադզայը մարտի 22-ին հնգօրյա այցով մեկնել է ԱՄՆ, որտեղ հայտարարել է, թե իր երկրի բնակչության մեծ մասը կողմ է, որ ամերիկյան զորքերը շարունակեն տեղակայվել Աֆղանստանում, և վստահեցրել է, որ իր կառավարությունը մտադիր է համոզել, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը Աֆղանստանում հենակետ ձեռք չբերի: «Սխալ է այն կարծիքը, թե աֆղանցիները ցանկանում են, որ ամերիկյան զորքերը դուրս բերվեն Աֆղանստանից: Նրանք ԱՄՆ-ին վճռորոշ են համարում իրենց ապագայի կերտման գործում»:

Այս մասին վերջինս հայտարարել է ամերկյան NPR ռադիոկայան տված հարցազրույցի ժամանակ:

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Հանի Ահմադզայը

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Հանի Ահմադզայը

Հայտնի է, որ Ահմադզայը այցի շրջանակներում մարտի 23-ին Քեմփ Դեյվիդ նստավայրում հանդիպելու է պետքարտուղար Ջոն Քերիին, իսկ մարտի 24-ին հանդիպելու է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային Սպիտակ տանը: Հանդիպումներ են նախատեսված նաև ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերի և ֆինանսների նախարար Ջեյկոբ Լյուի հետ:

Հիշեցնենք, որ դեռևս մարտի 16-ին հայտնի էր դարձել, որ ԱՄՆ ղեկավարությունը մտադիր է պահել Աֆղանստանում ամերիկյան զորախմբի թվաքանակը և հրաժարվել զորքերը մինչև 5500-ի նվազեցնելու վերաբերյալ երկկողմ պայմանագրից։ Որոշումը կապված է Աֆղանստանի տարածքում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարը շարունակելու անհրաժեշտության հետ:

One response to “Աֆղանստանը կարող է երկարացնել ամերիկյան զորքերի տեղակայման ժամկետը

  1. Pingback: «Վճռական աջակցությունից» հետո ՆԱՏՕ-ն քաղաքացիական առաքելություն կսկսի Աֆղանստանում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *