ՌԴ ՌՕՈւ-ն թռիչքամարտավարական զորավարժություն է սկսել Ղրիմում

Այսօր՝ մայիսի 9-ին, Ղրիմի թերակզում ՌԴ ՌՕՈւ-ն սկսել է պլանային եռօրյա թռիչքամարտավարական զորավարժություն, որին մասնակցում են շուրջ 10 Մի-28Ն և Մի-35Մ հարվածային ուղղաթիռներ: Այս մասին հայտնում է ՌԴ հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:

Մի-28Ն հարվածային ուղղաթիռ. ՌԴ ՌՕՈւ

Մի-28Ն հարվածային ուղղաթիռ. ՌԴ ՌՕՈւ

Օդաչուները «Օպուկ» ավիացիոն զորավարժարանում մշակելու են ցամաքային տարբեր թիրախների, պայմանական հակառակորդի ուղղաթիռների ու ոչ մեծ արագությամբ, ցածր թռչող ինքնաթիռների հայտնաբերման և ոչնչացման հմտություններ:

Զորավարժության մասնակից Մի-28Ն և Մի-35Մ հարվածային ուղղաթիռների օդաչուները 80 մմ ավիացիոն հրթիռներով ու 30 մմ ավիացիոն հրանոթներով մարտական կրակ են բացելու ՝ խոցելու 20 թիրախ: Նախատեսված է օգտագործել ավելի քան 50 հրթիռ և 1000 արկ:

Այս զորավարժության առանձնահատկությունն այն է, որ պայմանական մարտական գործողություններն իրականացվելու են շատ ցածր բարձրությունից: Ուղղաթիռները մոտենալու են թիրախներին ու դրանք բացահայտելուց և ոչնչացնելուց հետո կրկին արագ թաքնվելու են բնական թաքստոցներում:

Միաժամանակ զորավարժություն է անցկացվելու նաև զենիթահրթիռային գնդի հետ, որի ժամանակ կասեցվելու է պայմանական հակառակորդի օդային հարձակումը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *