Daily Archives: Մարտ 26, 2015

ԱՄՆ-ն կֆինանսավորի Աֆղանստանի զինված ուժերի վերապատրաստումը մինչև 2017թ․

Ամերիկացի զինվորականներն Աֆղանստանում Մարտ 26, 2015 22:26 | RAZM.INFO - ԱՄՆ Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը մարտի 24-ին հայտարարել է, որ Վաշինգտոնը մինչև 2017թ. շարունակելու է ֆինանսավորել Աֆղանստանի զինված ուժերի շուրջ 352 հազար զինծառայողների վերապատարաստումը: Continue reading

2014թ. Դաղստանում ոչնչացվել է 161 զինյալ. Դաղստանի ՆԳ նախարար

Ռուսաստանի ՆԳՆ հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները Հյուսիսային Կովկասում հակաահաբեկչական գործողությունների ռեժիմի ժամանակ. նկարը «ՏԱՍՍ» գործակալության Մարտ 26, 2015 20:25 | RAZM.INFO - 2014 թվականի ընթացքում Դաղստանում 161 զինյալ է ոչնչացվել ուժային կառույցներին դիմադրություն ցույց տալու ժամանակ։ Այս մասին այսօր՝ մարտի 26-ին, հայտնել է Դաղստանի ՆԳ նախարար Աբդուրաշիդ Մոհամեդովը, հաղորդում է դաղստանյան «ՌԻԱ Դաղստան» լրատվական գործակալությունը։ Continue reading

ՀԱՊԿ-ում քննարկել են պատասխանատվության գոտու սպառնալիքներն և հակազդման ձևերը

ՀԱՊԿ-ի վերլուծական ասոցիացիայի անդամները ասոցիացիան ՀԱՊԿ-ի քարուղարության նիստերի դահլիճում Մարտ 26, 2015 16:52 | RAZM.INFO - Մարտի 25-ին ՀԱՊԿ վերլուծական ասոցիացիան կազմակերպել է կազմակերպության պատասխանատվության գոտու ռազմաքաղաքական իրավիճակի և համատեղ պաշտպանության միջոցների ամրապնդման փակ իրավիճակային վերլուծություն, որին մասնակցել է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Continue reading

Թուրքական զինուժը հրետակոծել է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» դիրքերը երկրի հարավում

T-155 Firtina. Թուրքիայի ԶՈւ Մարտ 26, 2015 15:24 | RAZM.INFO - Մարտի 25-ին Թուրքիայի զինված ուժերի՝ հարավարևելյան Հաքքարի նահանգում տեղակայված ստորաբաժանումները 150մմ T-155 Firtina հաուբիցներով և 120 մմ հրետանային համակարգերով կրակել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դիրքերի ուղղությամբ: Continue reading

ՌԴ զինված ուժերը ուղղաթիռներով զորավարժություն են անցկացրել երկրի հարավում

Մի-24 հարվածային ուղղաթիռն արձակում է հրթիռներ Մարտ 26, 2015 14:10 | RAZM.INFO - ՌԴ ռազմական ավիացիան երկրի հարավում՝ Ստավրապոլի երկրամասում, սկսել է մարտական զորավարժություններ, որի նպատակը ռազմական օդաչուների վայրէջի տեխնիկան և կրակային աջակցության ու տարհանման հմտությունների կատարելագործումն է: Continue reading

Սաուդյան Արաբիան դաշնակիցների հետ ռազմական գործողություններ է սկսել Եմենի տարածքում

Սաուդյան Արաբիայի ՌՕՈՒ F-15 կարծանիչներ Մարտ 26, 2015 13:58 | RAZM.INFO - Սաուդյան Արաբիան ու Պարսից ծոցի արաբական 9 երկրներ Եմենի օրինական ղեկավարի խնդրանքով ռազմական գործողություններ են սկսել Եմենում։ Ռազմական գործողություններին Ծոցի երկրների կոալիցիայի կազմում մասնակցում է մոտ 100 մարտական ինքնաթիռ և 150 հազար զինվորական։ Continue reading

ԱՄՆ-ն սկսել է Ուկրաինա մատակարարել խոստացված ռազմական օգնությունը

Միացյալ Նահանգների՝ Ուկրաինային տրամադրած Humvee զրահամեքենաների առաջին խմբաքանակը Մարտ 26, 2015 13:52 | RAZM.INFO - Մարտի 25-ին ԱՄՆ օդուժի բեռնատար ինքնաթիռով Ուկրաինա են բերվել Միացյալ Նահանգների՝ Ուկրաինայի ուժայիններին տրամադրվելիք առաջին 10 միավոր HMMWV (Humvee) ռազմական զրահապատ մեքենաները: Առաջիկա շաբաթվա ընթացքում ամերիկյան կողմը մտադիր է Ուկրաինա ուղարկել ևս 30 մեքենա: Continue reading

Հոսպիտալում մահացել է ադրբեջանական դիվերսիան հետ մղելիս վիրավորված ՊԲ զինծառայողներից մեկը

Մարտ 26, 2015 10:47 | RAZM.INFO - Այսօր` ժամը 09:40-ի սահմաններում, Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում մահացել է մարտի 19-ին հակառակորդի հատուկ նշանակության ուժեղացված խմբին դիմակայելու ժամանակ ծանր վիրավորված ՊԲ զինծառայող, 1995թ. ծնված Սամվել Սասունի Հակոբյանը: Continue reading