Daily Archives: Մարտ 3, 2015

Ադրբեջանական զինուժի կորուստները 2015-ի փետրվարին. Ռազմինֆո

Ադրբեջանցի զինծառայողի հուղարկավորություն Մարտ 3, 2015 23:03 | RAZM.INFO - Ռազմինֆոյի՝ բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2015-ի փետրվարին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրվել է զինծառայողների մահվան 3 դեպք, վիրավորների մասին տեղեկություններ չեն եղել: Continue reading

Հայկական բանակի կորուստները 2015-ի փետրվարին. Ռազմինֆո

Մարտ 3, 2015 23:03 | RAZM.INFO - Հայկական զինված ուժերը (ներառյալ Պաշտպանության բանակը) 2015 թվականի փետրվարի 1-ից 28-ն ունեցել են 6 զոհ և 1 վիրավոր։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հայկական զինված ուժերն ունեցել է 1 կորուստ: Continue reading

Թուրքիա են այցելել Թուրքմենստանի նախագահը և ԶՈւ ԳՇ պետը

Թուրքմենստանի նախագահ Կուրբանգուլի Բերդիմուխամեդովն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մարտ 3, 2015 21:44 | RAZM.INFO - Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուխամեդովը 2015-ի մարտի 3-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով այցելել է Թուրքիա։ Նախագահներն անցկացրել են առանձնազրույց և պատվիրակների մասնակցությամբ քննարկում, որից հետո հանդես են եկել մամուլի ասուլիսով։ Continue reading

Թուրքիայիում մեկնարկել է ադրբեջանական օդուժի հետ համատեղ մեկամսյա զորավարժություն

TURAZ-2015 զորավարժությանը մասնակցող թուրքական և ադրբեջանական ստորաբաժանումները Մարտ 3, 2015 19:27 | RAZM.INFO - Թուրքիայի կենտրոնական հատվածի Քոնյա քաղաքում 2015-ի մարտի 2-ին մեկնարկել է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություն, որը տևելու է մինչև ապրիլի 2-ը։ TURAZ Şahini 2015 (Թուրք-ադրբեջանական բազե) անվանումը կրող համատեղ զորավարժությանը ադրբեջանական կողմից մասնակցում է ռազմաօդային ուժերի 106 հոգանոց անձնակազմ Continue reading

Թուրքիան կարող է աջակցել Իրաքի Մոսուլ քաղաքն ահաբեկիչներից ազատագրելուն

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալները Մոսուլում Մարտ 3, 2015 17:55 | RAZM.INFO - Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը մարտի 2-ին հայտարարել է, որ հավանական է՝ Թուրքիան աջակցի «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունից Իրաքի երկրորդ ամենամեծ քաղաքը՝ Մոսուլը, ազատագրելու միջազգային ռազմական առաքելության իրականացմանը: Continue reading

Զոհված զինծառայողը մետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով

Արցախի «Մարտական ծառայություն» մեդալ Մարտ 3, 2015 17:39 | RAZM.INFO - Արցախի նախագահ Բակո Սահակյանի՝ մարտի 3-ին ստորագրած հրամանագրով՝ Արցախի սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Պաշտպանության բանակի զորամասերից մեկի զինծառայող, շարքային Արսեն Կարապետյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Continue reading

Պաշտպանության նախարարն այցելել է ռազմարդյունաբերական ձեռնարկություն

Սեյրան Օհանյանը ՀՀ ռազմարդյունաբերական ձեռնարկություններից մեկում Մարտ 3, 2015 17:30 | RAZM.INFO - Մարտի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններից մեկում: Continue reading

Մարտական դիրքում հակառակորդի գնդակից ընկած զինծառայողի գործով հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտե Մարտ 3, 2015 15:14 | RAZM.INFO - ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում մարտի 3-ին հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով պարտադիր ժամկետային զինծառայող Արսեն Կարապետյանի սպանության դեպքի առթիվ։ Continue reading

Պենտագոնում հանդիպել են ԱՄՆ և Վրաստանի պաշտպանության փոխնախարարները

Պենտագոնի շենքը Մարտ 3, 2015 13:54 | RAZM.INFO - Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Լևան Գիրսիաշվիլիի գլխավորած պատվիրակությունը երկօրյա այցով մեկնել է ԱՄՆ: Պատվիրակությանն ընդունել է ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Էվելին Ֆարկասը: Continue reading

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՆԱՏՕ-ի փորձագետների

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՆԱՏՕ-ի մասնագետների Մարտ 3, 2015 13:46 | RAZM.INFO - Մարտի 2-ից 4-ն ընկած ժամանակահատվածում հերթական այցով Երևանում է ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի և «Պլանավորման ու վերանայման գործընթացի» իրականացման առաջընթացը գնահատող ՆԱՏՕ-ի խումբը: Continue reading