Մարտական դիրքում հակառակորդի գնդակից ընկած զինծառայողի գործով հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում մարտի 3-ին հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով պարտադիր ժամկետային զինծառայող Արսեն Կարապետյանի սպանության դեպքի առթիվ։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրությունում նշվում է, որ 2015-ի մարտի 2-ին՝ ժամը 20:50-ի սահմաններում, հակառակորդի կողմից սպանելու դիտավորությամբ արձակած կրակոցի հետևանքով զինված ուժերի մարտական դիրքերից մեկում դեմքի շրջանում հրազենային վնասվածք է ստացել և տեղում մահացել ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Կարապետյանը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ՊԲ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մարտի 2-ից 3-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը հայկական ուժերի ուղղությամբ կրակել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով, ինչպես նաև 60 մմ ականանետերով ու ՌՊԳ-7 տիպի նռնականետերով: Հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով զոհվել է 1995-ին ծնված Արսեն Աբրեստի Կարապետյանը։

One response to “Մարտական դիրքում հակառակորդի գնդակից ընկած զինծառայողի գործով հարուցվել է քրեական գործ

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 1-7 մարտի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *