Daily Archives: Մարտ 16, 2015

Թուրքիան Մոսուլի ազատագրման համար սկսել է մարզել Իրաքի սուննի զինյալներին

Մոսուլի նախկին ղեկավար Ասիլ Նուջաիֆի Մարտ 16, 2015 20:29 | RAZM.INFO - Թուրքական ռազմական հրահանգիչներն Իրաքի տարբեր ռազմաբազաներում սկսել են մարզել սուննի զինյալներին, ովքեր առաջիկայում մասնակցելու են Մոսուլի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունից ազատագրելու գործողությանը: Continue reading

Վրաստանի ԶՈւ զորախումբը Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում մասնակցել է բժշկական վարժանքի

Վրաստանի ԶՈւ զինծառայողները Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում մասնակցել են բժշկական վարժանքների Մարտ 16, 2015 18:52 | RAZM.INFO - Վրաստանի ԶՈւ 2-րդ հետևակային բրիգադի 23-րդ գումարտակը մասնակցել է Կենտրոնաֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Բանգիում կազմակերպված միջազգային բժշկական զորավարժությանը։ Continue reading

Քրդական ուժերը պնդում են՝ «Իսլամական պետությունն» իրենց դեմ քիմիական զենք է օգտագործել

Իրաքի կառավարական բանակի զինվորներն այնտեղ, որտեղ ենթադրվում է՝ քիմիական զենք է օգտագործվել Մարտ 16, 2015 13:22 | RAZM.INFO - Եվրոպական լաբորատորիաների թեստերի արդյունքները ցույց են տվել, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն Իրաքի քրդական շրջանում քիմիական զենք է կիրառել. ասված է Իրաքի քրդական շրջանի անվտանգության խորհրդի՝ փետրվարի 14-ին տարածած հայտարությունում:  Continue reading

Դաղստանում կրկին հայտարարված է հակաահաբեկչական գործողության ռեժիմ

Ռուսաստանի ՆԳՆ հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները Հյուսիսային Կովկասում հակաահաբեկչական գործողությունների ռեժիմի ժամանակ. նկարը «ՏԱՍՍ» գործակալության Մարտ 16, 2015 13:12 | RAZM.INFO - Այսօր՝ մարտի 16-ի գիշերը, Դաղստանի 4 շրջաններում և 2 քաղաքում հակաահաբեկչական գործողությունների ռեժիմ է հայտարարվել։  Գործողությունների նպատակն է գտնել զինյալների։ Continue reading

Թուրքիայի ԶՈւ զինծառայողներից մեկն ինքնասպան է եղել, մյուսի փորձը ձախողվել է

Թուրքիայի ԶՈւ զինծառայողներ Մարտ 16, 2015 13:12 | RAZM.INFO - Թուրքիայի Հաքքարի նահանգի Շեմդինլի գավառի Դերեջեք ավանում տեղակայված զորամասերից մեկում  մարտի 15-ին զինծառայող է ինքնասպան եղել։ Նույն օրը Շեմդինլիի Քայալար գյուղում ինքնասպանության չստացված փորձ է արել ևս 1 զինծառայող: Continue reading