Վրաստանի ԶՈւ զորախումբը Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում մասնակցել է բժշկական վարժանքի

Վրաստանի ԶՈւ 2-րդ հետևակային բրիգադի 23-րդ գումարտակը մասնակցել է Կենտրոնաֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Բանգիում կազմակերպված միջազգային բժշկական զորավարժությանը։ Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Վրաստանի ԶՈւ զինծառայողները  Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում մասնակցել են բժշկական վարժանքների

Վրաստանի ԶՈւ զինծառայողները Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում մասնակցել են բժշկական վարժանքների

Վարժանքների նպատակն է եղել արտակարգ իրավիճակների պայմաններում փորձարկել բժշկական ստորաբաժանումների փոխգործակցությունը և արագ արձագանքելու կարողությունը։

Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ վրաստանյան բժշկական անձնակազմի հետ վարժանքներին մասնակցել են նաև ռազմական բժիշկներ և սանիտարներ Ֆրանսիայից և Սերբիայից։ Վարժանքի սցենարով ճաշարանի մոտ ձեռքի նռնակի պայթյունի հետևանքով 6 զոհ է եղել։ Սցենարով բուժանձնակազմի աշխատանքը ղեկավարությունը դրական է գնահատել։

23-րդ գումարտակը Վրաստանի ԶՈւ երկրորդ զորախումբն է, որ խաղաղապահ առաքելություն է իրականացնում Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում։

Վրաստանի ԶՈւ զինծառայողները  Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում մասնակցել են բժշկական վարժանքների

Վրաստանի ԶՈւ զինծառայողները Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում մասնակցել են բժշկական վարժանքների

Այս զինծառայողները 2014թ. դեկտեմբերին փոխարինել են Բաթումի՝ Եվրամիության հովանու ներքո Կենտրոնաֆրիկյան Հանարապետությունում 6 ամիս ծառայած առանձին հետևակային գումարտակին։ Նախապես պատրաստություն անցած այս զորախումբն առաջիկա 4 ամիսների ընթացքում առաքելություն է իրականացնելու Բանգիում՝ պարեկություն անելով օդանավակայանի մերձակայքում։

Տեղեկացնենք, որ ԵՄ-ն կարողանում է այդ երկրում խաղաղապահ առաքելություն իրականացնել ՄԱԿ-ի թույլտվությամբ։ Առաքելությունը մեկնարկել է 2014թ. փետրվարից։

Դեռևս 2013 թվականի նոյեմբերի 29-ին Վիլնյուսում Արևելյան գործընկերության գագաթաժողովում ստորագրվել է համաձայնագիր Եվրամիության և Վրաստանի միջև, ըստ որի՝ վրացական կողմը կարող է մասնակցել ԵՄ կողմից ճգնաժամային իրավիճակներում գործողությունների իրականացմանը։ Այդ պահից էլ Վրաստանը ԵՄ-ից ստացել է խաղաղապահ առաքելություն իրականացնելու հրավեր, այդ թվում նաև՝ աֆրիկյան երկրների համար։

Վրաստանն առաջարկը քննել է 2014թ. փետրվարի 20-ին կայացած կառավարության նիստում։ Հենց այս ժամանակ էլ կառավարությունը համաձայնել է վրացական կողմի ներգրավմանը։

Հավելենք, որ 2014թ. հոկտեմբերին այն ժամանակվա պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան հայտարարել էր, որ վրաստանյան 150 հոգանոց զորախումբը դեկտեմբերին դուրս է գալու աֆրիկյան այդ երկրից՝ էբոլա վիրուսով չվարակվելու համար։ Սակայն, ինչպես երևում է, Վրաստանը շարունակել է մասնակցել առաքելությանը։

ԿԱՀ-ում իրավիճակը լարվել է 2013թ. դեկտեմբերից, երբ Բանգի մայրաքաղաքում բախումներ են եղել իսլամիստ զինյալների և քրիստոնյա ապստամբների միջև։ ՄԱԿ-ի տվյալներով՝ հակամարտության ընթացքում մոտ մեկ միլիոն մարդ փախստական է դարձել, հազարավորներն էլ զոհվել են։ Նախագահ Միշել Ջոտոդիան 2014-ի հունվարի 10-ին հրաժարական է տվել՝ հայտարարելով, որ ի զորու չէ հանգուցալուծել երկրում ստեղծված իրավիճակը։

Այժմ Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն են իրականացնում Աֆրիկյան միությունը, Ֆրանսիան ու Եվրամիությունը։

One response to “Վրաստանի ԶՈւ զորախումբը Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում մասնակցել է բժշկական վարժանքի

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Վրաստան. 15-21 մարտի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *