Թուրքիան Մոսուլի ազատագրման համար սկսել է մարզել Իրաքի սուննի զինյալներին

Թուրքական ռազմական հրահանգիչներն Իրաքի տարբեր ռազմաբազաներում սկսել են մարզել սուննի զինյալներին, ովքեր առաջիկայում մասնակցելու են Մոսուլի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունից ազատագրելու գործողությանը: Այս մասին, ըստ թուրքական «Անադոլու» պետական լրատվական գործակալության, մարտի 15-ին ասել է Մոսուլի նախկին ղեկավար Ասիլ Նուջաիֆիի:

Մոսուլի նախկին ղեկավար Ասիլ Նուջաիֆի

Մոսուլի նախկին ղեկավար Ասիլ Նուջաիֆի

Հիշեցնենք, որ Մոսուլն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ձեռքն է անցել 2014-ի հունիսին:

Անցած շաբաթ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավարությունը հայտարարել էր, որ վերջին 4 ամսվա ընթացքում Մոսուլն ազատագրելու նպատակով մարզել են առնվազն 16000 իրաքցի զինվորի, և վերահաստատել իրենց՝ Թուրքիայից զենք ստանալու պահանջները՝ նշելով, որ օգնությունը կարող է ուղարկվել Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադինի և Իրաքի պաշտպանության նախարար Հալիթ էլ-Ուբեյդիի միջոցով: Հայտարարության մեջ նաև նշվել է Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազի վերջին այցի, վերջինիցս ակնկալվող ռազմական աջակցության, ինչպես նաև Իրաքի կենտրոնական կառավարության՝ Մոսուլն ազատագրելու առաքելության նկատմամբ անտարբերության  մասին:

Նուջաիֆին դժվարացել է նշել քաղաքն ազատագրելու գործողության հստակ ամսաթիվը: Սակայն նշենք, որ դեռևս նախորդ ամսվա վերջերից ակտիվորեն խոսվում է քաղաքն ազատագրելու ծրագրի մասին, որին մասնակցելու են ոչ միայն քրդերը, տեղի սուննի զինյալներն ու Իրաքի կառավարական ուժերը, այլև ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան և հնարավոր է նաև Թուրքիան:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *