Քրդական ուժերը պնդում են՝ «Իսլամական պետությունն» իրենց դեմ քիմիական զենք է օգտագործել

Եվրոպական լաբորատորիաների թեստերի արդյունքները ցույց են տվել, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն Իրաքի քրդական շրջանում քիմիական զենք է կիրառել. ասված է Իրաքի քրդական շրջանի անվտանգության խորհրդի՝ փետրվարի 14-ին տարածած հայտարությունում: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» պետական լրատվական գործակալությունը:

Իրաքի կառավարական բանակի զինվորներն այնտեղ, որտեղ ենթադրվում է՝ քիմիական զենք է օգտագործվել

Իրաքի կառավարական բանակի զինվորներն այնտեղ, որտեղ ենթադրվում է՝ քիմիական զենք է օգտագործվել

Ըստ այդ հայտարարության՝ հունվարի 23-ին՝ ԻՊ մահապարտի ահաբեկչական գործողությունից հետո, քրդական Փեշմերգեի ուժերը հավաքել են մոտակայքում գնտվող հագուստի և հողի փորձանմուշները և ուղարկել կոալիցիոն երկրների լաբորատորիաներ. արդյունքները ցույց են տվել, որ օգտագործվել է քլորի այնպիսի միացություն, որը զենք է համարվում: Անվտանգության խորհուրդը սա մեկնաբանել է որպես քայլ, որը նշան է, թե ահաբեկիչները կորցրել են նախաձեռնողականությունը և անցել հուսահատ քայլերի:

Հավելենք, որ հունվարի 23-ի ԻՊ վերոնշյալ գործողությունը գրանցվել է Իրաքի Մոսուլ քաղաքի և Սիրիայի սահմանի միջև: Հարձակմանը հետևել է Փեշմերգե ուժերի հակահարվածը, ինչի արդյունքում ահաբեկիչները կորցրել են շուրջ 200 զինյալ:

Հիշեցնենք նաև, որ «Իսլամական պետության» դեմ պայքարը սուր բնույթ է ստացել 2014-ի հունիսին, երբ Իրաքի մեծությամբ երկրորդ քաղաք Մոսուլն անցավ զինյալների ձեռքը: Վերջիններս դեմ պայքարում են քրդական Փեշմերգեի և Իրաքի կառավարկան ուժերը, ինչպես նաև ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան, որին միացել են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Թուրքիան, Հորդանանը, Ավստրալիան և Կանադան:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *