Թուրքիայի ԶՈւ զինծառայողներից մեկն ինքնասպան է եղել, մյուսի փորձը ձախողվել է

Թուրքիայի Հաքքարի նահանգի Շեմդինլի գավառի Դերեջեք ավանում տեղակայված զորամասերից մեկում  մարտի 15-ին զինծառայող է ինքնասպան եղել։ Նույն օրը Շեմդինլիի Քայալար գյուղում ինքնասպանության չստացված փորձ է արել ևս 1 զինծառայող: Այս մասին հայտնում է թուրքական «Իհլաս հաբեր» լրատվական գործակալությունը։

Նշվում է, որ զինծառայող Հարուն Ասլանն իր ծառայողական զենքից դեռևս չպարզված հանգամանքներում կրակել է կրծքին։ Զինծառայողին ուղղաթիռով տեղափոխել են Հաքքարիի Ֆաթիհ զորանոց, այնուհետև մեքենայով Հաքքրիի պետական հիվանդանոց, որտեղ էլ ստացած վերքից վերջինս մահացել է։

Նշվում է նաև, որ զինծառայողը եղել է հոգեկան անհավասարակշիռ վիճակում։ Հայտնի է, որ Հարուն Ասլանը 21 տարեկան էր,  ծնունդով Կայսերիի Քոջասիան գյուղից։

Դեպքի հանգամանքները պարզելու համար նշանակվել է ծառայողական քննություն։

Միևնույն ժամանակ նյութում նշվում է, որ նույն օրվա առավոտյան Շեմդինլիի Քայալար գյուղում ինքանսպանության փորձ կատարած ևս մեկ զինծառայողի ուղղղաթիռով տեղափոխվել է Վանի հիվանդանոց։ Վերջինիս մասին դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում։

One response to “Թուրքիայի ԶՈւ զինծառայողներից մեկն ինքնասպան է եղել, մյուսի փորձը ձախողվել է

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. 15-21 մարտի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *