Ռազմաշաբաթ. Թուրքիա. 8-14 մարտի, 2015

Թուրքիայում դադարեցվել է RF-4E ինքնաթիռների շահագործումը • Թուրքիայում է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ղեկավարը • Ֆիդանը վերադարձել է Թուրքիայի հետախուզական կազմակերպության ղեկավարի պաշտոնին • Թուրքիայում Ժանդարմերիան ներառվել է ՆԳ նախարարության մեջ • Թուրքիայի ԶՈւ ավագ ենթասպա է մահացել

Թուրքիայի ռազմաօդային ուժերի RF-4E հետախուզական ինքնաթիռ

Թուրքիայի ռազմաօդային ուժերի RF-4E հետախուզական ինքնաթիռ

• Հաշվի առնելով վերջին շրջանի վթարները, օդաչուների և ինքնաթիռների կորուստները՝ Թուրքիայի ԶՈւ-ն որոշել է դադարեցնել թռիչքները RF-4E ինքնաթռներով, իսկ վերջինիս գործառույթներն իրականացնելու են հետախուզական աշխատանքների համար արդիականացվող F-16 ինքնաթիռները։

• ԱՄՆ կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար, գեներալ Լլոյդ Օսթինի գլխավորած պատվիրակությունը սիրիացի ապստամբներին մարզելու և զինելու թուրք-ամերիկյան համատեղ ծրագրի կազմակերպման համար մարտի 11-ին մեկնել է Թուրքիայի Քիրշեհիր կենտրոնական նահանգ:

• Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Հաքան Ֆիդանին կրկին նշանակել է նախկին պաշտոնին:

• Մարտի 10-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովն ընդունել է «Ներքին անվտանգության փաթեթում» ներառված ևս 5 հոդված։ Այդ հոդվածների համաձայն՝ ժանդարմերիայի հրամանատարությունը ներառվում է ներքին գործերի նախարարության կազմում։

Իզմիրի ավիաբազայում զոհված Թուրքիայի ԶՈւ ավագ ենթասպա Գյոքհան Յըլնըդըմ

Իզմիրի ավիաբազայում զոհված Թուրքիայի ԶՈւ ավագ ենթասպա Գյոքհան Յըլնըդըմ

• Թուրքիայի զինված ուժերի՝ Իզմիր նահանգում տեղակայված  2-րդ ավիացիոն բազայի զինծառայող, ավագ ենթասպա Գյոքհան Յըլդըրըմը ծառայողական պարտականությունն իրականացնելիս մարտի 7-ին ընկել է 4մ բարձրությունից, ինչի հետևանքով հիվանդանոցում մահացել է։

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Ադրբեջանում

Վրաստանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *