Ռազմաշաբաթ. Վրաստան. 8-14 մարտի, 2015

ԱՄՆ-ում վրաստանցի երկու կուրսանտ է զոհվել • Վրաստանի ՊՆ-ն ռազմական ոստիկանությունը բերում է ՆԱՏՕ-ի չափանիշներին • Վրաստանի ՆԳ նախարարը հանդիպել է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) ներկայացուցիչներին • Վրաստանի ԶՈւ հերթական զորախումբն Աֆղանստանում է։

Վրաստանի ԶՈւ զինծառայողները

Վրաստանի ԶՈւ զինծառայողները

•  Մարտի 8-ին Վրաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի, ԱՄՆ-ի Նյու-Ջերսի նահանգում ավտովթարից զոհվել են վրաստանցի երկու կուրսանտ։ Վերջիններս սովորում էին ԱՄՆ առափնյա անվտանգության ռազմական ակադեմիայում։

• Մարտի 9-ին Վրաստանի պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեն լրագրողներին հայտնել է, որ ՊՆ-ն բարեփոխումներ է անում ռազմական ոստիկանության համակարգում՝ բերելով այն ՆԱՏՕ-ի չափանիշներին։

•  Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին մարտի 9-ին հանդիպել է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) ներկայացուցիչներին։ Կողմերը քննարկել են ՆԳՆ-ի և Հետաքննությունների դաշնային բյուրոյի համագործակցությանը վերաբերող հարցեր, արձանագրել գրանցված առաջընթացը։ Կարևորվել է նաև փորձի փոխանակման անհրաժեշտությունը, որն իրականացվելու է ԱՄՆ կառավարության օժանդակությամբ։

• Մարտի 10-ին Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորություն չունենալու մասին խոսել է «Վրացական երազանք» խորհրդարանական կոալիցիայի պատգամավոր, «Արդյունաբերությունը կփրկի Վրաստանին» կուսակցության առաջնորդ Գոգի Տոպաձեն։ Վերջինս կարծում է, որ ՆԱՏՕ-ն Վրաստանին իր շարքերը չի ընդունի։

• Վրաստանի զինված ուժերի հետևակային 3-րդ բրիգադից ընտրովի հավաքած վաշտը «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում մեկնել է Աֆղանստան։ Վրաստանյան վաշտի հիմնական առաջադրանքը լինելու է առաքելության՝ Քաբուլում տեղակայված շտաբի անվտանգության ապահովումը։ Նշվում է նաև, որ զինծառայողները փոխարինելու են ԱՄՆ բանակի ստորաբաժանումներից մեկին։

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Ադրբեջանում

Թուրքիայում

One response to “Ռազմաշաբաթ. Վրաստան. 8-14 մարտի, 2015

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 8-14 մարտի 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *