Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 8-14 մարտի 2015

«Հայկական դիվերսիոն խմբերի» դեմ մարտերի ժամանակ սպանվել են Ադրբեջանի ԶՈւ զինծառայողներ • Ադրբեջանում զինծառայողը գնդակահարել է ծառայակցին, երկրի ՊՆ-ն շարունակում է թաքցնել սպանությունը • Ադրբեջանում զինծառայողն ինքնասպան է եղել՝ խմելով քացախ • Փոփոխություններ Ադրբեջանի զինված ուժերի կանոնագրքերում և կանոնադրություններում • Զաքիր Հասանովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Խորվաթիա և Սլովենիա։

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող, շարքային Աթաև Անար Մամեդ օղլուն

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող, շարքային Աթաև Անար Մամեդ օղլուն

• Մարտի 11-ին իբր հայկական դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման ժամանակ մղված մարտում մահացել է Ադրբեջանի ԶՈւ ժամկետային զինծառայող, շարքային Աթաև Անար Մամեդ օղլուն: Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը նույն բովանդակությամբ մի հաղորդաագրություն էլ տարածել է մարտի 13-ին նշելով, որ հայկական կողմի՝ «հրադադարի ռեժիմը խախտելու հետևանքով» սպանվել է զինված ուժերի զինծառայող Գուլիև Օրխան Վագիֆ օղլուն։

• Մարտի 7-ին հայտնի է դարձել, որ Մռավում տեղակայված արդբեջանական զորամասերից մեկում սպանվել է զինծառայող Բայրամով Անար Գյունեշ օղլուն, ում գնդակահարել է ծառայակիցը։ Ներկայիս Ադրբեջանի Գյանջայի շրջանի զինդատախազությունը միայն օրեր անց՝ մարտի 11-ին է  հայտնել զինծառայող Բայրամով Անարի սպանության մասին՝ հավելելով, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Ուշագրավ է, որ Ադրբեջանի ՊՆ-ն նույնիսկ զինդատախազության հաղորդագրությունից հետո պաշտոնապես չի մեկնաբանել տեղեկությունը:

• Մարտի 12-ին Բաքվի մերձակա Գալա բնակավայրում տեղակայված զորամասում քացախ խմելու եղանակով ինքնասպան է եղել զինված ուժերի զինծառայող, ավագ ենթասպա Օսմանով Բեհրամը։

• Ադրբեջանի զինված ուժերում ընդունման են պատրաստում զինված ուժերի կանոնագրքերի և կանոնադրությունների նոր տարբերակներ, որոնք ենթարկվել են որոշ փոփոխությունների։

Զաքիր Հասանովը և Խորվաթիայի պաշտպանության նախարարը

Զաքիր Հասանովը և Խորվաթիայի պաշտպանության նախարարը

• Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Խորվաթիա և հանդիպել Խորվաթիայի պաշտպանության նախարար Անտե Կոնտրոմանովիչին:

• Մարտի 12-ին Զաքիր Հասանովի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Սոլովենիա: Հասանովը և Սլովենիայի պաշտպանության նախարար Յանկո Վեբերը առանձնազրույց են ունեցել:

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Վրաստանում

Թուրքիայում

One response to “Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 8-14 մարտի 2015

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. 8-14 մարտի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *