Սեյրան Օհանյանին ներկայացվել են հայրենական արտադրության զինատեսակներ • Պաշտպանության նախարարությունում ուսումնական տագնապ է հայտարարվել • Ստորագրվել է հայ-լիբանանյան ռազմական համագործակցության 2015թ. ծրագիրը • Կանանց միամսյակի կապակցությամբ Ռազմինֆոն զրուցել է Վ․ Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ աղջիկների հետ։
• Մարտի 12-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եղել է Հայաստանի մի շարք ռազմարդյունաբերության ձեռնարկություններում, որտեղ ծանոթացել է հայրենական արտադրության ռազմական տեխնիկայի նմուշներին, զինատեսակներին, ընկերությունների մշակած և թողարկած նորարարական արտադրատեսակներին:
• Մարտի 10-ին մեկնարկել են ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի երկօրյա մարտավարաշարային պարապմունքները: Ստանալով «Հավաք» ազդանշանը` վարչությունների և առանձին բաժինների զինծառայողները, քաղաքացիական հատուկ ծառայողները սահմանված ժամանակահատվածում և համապատասխան հանդերձանքով ներկայացել են ՀՀ ՊՆ վարչական համալիր:
• Մարտի 9-ին Սեյրան Օհանյանն ընդունել է Լիբանանի ՊՆ պատվիրակությանը։ Լիբանանցիների այցի շրջանակներում ստորագրվել է հայ-լիբանանյան ռազմական համագործակցության 2015թ. ծրագիրը։
• Կանանց միամսյակի կապակցությամբ Ռազմինֆոն զրուցել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ աղջիկների հետ։ Առաջին հերոսուհին մոտոհրաձգային վաշտի կուրսանտ Լուիզա Խլղաթյանն է։
Ռազմաշաբաթը նաև՝
Pingback: Ռազմաշաբաթ. Վրաստան. 8-14 մարտի, 2015 | Ռազմ.info