Մարտի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եղել է ռազմարդյունաբերության համալիրի մի շարք ձեռնարկություններում: Ոլորտի պատասխանատուների և մասնագետների ուղեկցությամբ Սեյրան Օհանյանը տեղում ծանոթացել է ձեռնարկություններում արտադրվող ռազմական տեխնիկայի նմուշներին, հայրենական արտադրության սպառազինության զինատեսակներին, ընկերությունների կողմից մշակված և թողարկված նորարարական արտադրատեսակներին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:
Սեյրան Օհանյանին ներկայացվել են նաև սպառազինության ու ռազմական արդյունաբերության ընդլայնման ուղղությամբ վերջին տարիներին կատարված աշխատանքները, զարգացման ծրագրերն ու ռազմարդյունաբերության ոլորտի բարեփոխումները: Սեյրան Օհանյանը ոլորտի պատասխանատուներին տվել է համապատասխան ցուցումներ և նախանշել որոշ ուղղություններ:
Ավելացնենք, որ նախարար Օհանյանը ռազմարդյունաբերական համալիրի մեկ այլ ձեռնարկություն էր այցելել մարտի 3-ին: Նախարարը ծանոթացել էր ձեռնարկության շենքային պայմաններին, տեխնիկական հագեցվածությանը, ռազմական նշանակության արտադրանքի նմուշներին, ինչպես նաև ռազմական տեխնիկայի արդիականացման ու վերանորոգման լայնածավալ աշխատանքներին:
Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 8-14 մարտի, 2015 | Ռազմ.info
Pingback: Սեյրան Օհանյանն ամսվա ընթացքում երրորդ անգամ այցելել է ռազմարդյունաբերական ձեռնարկություններ | Ռազմ.info
Pingback: Հայաստանում բացվել է ՀՕՊ սպառազինության նորոգման նոր արտադրամաս | Ռազմ.info
Pingback: ՊՆ-ում քննարկվել է նախարարության և ռազմարդյունաբերական ընկերությունների գործակցությունը | Ռազմ.info