Մարտի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններից մեկում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:
Նախարարը ծանոթացել է ձեռնարկության շենքային պայմաններին, տեխնիկական հագեցվածությանը, ռազմական նշանակության արտադրանքի նմուշներին, ինչպես նաև ռազմական տեխնիկայի արդիականացման ու վերանորոգման լայնածավալ աշխատանքներին: Դիտարկելով ընթացող աշխատանքները և զինված ուժերի կարողությունների զարգացման համատեքստում կարևորելով ռազմարդյունաբերության նշանակությունը՝ Սեյրան Օհանյանը տվել է համապատասխան ցուցումներ:
Նույն օրը Սեյրան Օհանյանը եղել է նաև ԶՈւ հակահամաճարակային անվտանգության ծառայությունում: Պաշտպանական գերատեսչության ղեկավարին է ներկայացվել սանիտարահամաճարակային վիճակը, ինչպես նաև վիճակագրական տվյալներ ծառայության կողմից զորքերում իրականացվող ստուգումների վերաբերյալ:
Շրջելով լաբորատորիաներում` Սեյրան Օհանյանը տեղում ծանոթացել է ծառայության կողմից իրականացվող աշխատանքներին ու չափորոշիչների ստուգման գործընթացին:
Pingback: Սեյրան Օհանյանին ներկայացվել են հայրենական արտադրության զինատեսակներ | Ռազմ.info
Pingback: Սեյրան Օհանյանն ամսվա ընթացքում երրորդ անգամ այցելել է ռազմարդյունաբերական ձեռնարկություններ | Ռազմ.info
Pingback: Հայաստանում բացվել է ՀՕՊ սպառազինության նոր արտադրամաս | Ռազմ.info
Pingback: ՊՆ-ում քննարկվել է նախարարության և ռազմարդյունաբերական ընկերությունների գործակցությունը | Ռազմ.info