Հայաստանում բացվել է ՀՕՊ սպառազինության նորոգման նոր արտադրամաս

Ապրիլի 2-ին Սեյրան Օհանյանի մասնակցությամբ բացվել է հատուկ սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր արտադրամաս, որը հնարավորություն է ընձեռելու ուշադրություն դարձնել ՀՀ զինված ուժերի ՀՕՊ զորատեսակի հատուկ սարքերի, սպառազինության և ռազմական տեխնիկայի նորոգման գործընթացի վրա: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

Հայաստանում հատուկ սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր արտադրամասի բացումը

Հայաստանում հատուկ սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր արտադրամասի բացումը

Շրջելով նոր արտադրամասի տարածքում՝ պաշտպանության նախարարը ծանոթացել է շենքային պայմաններին, կատարված լայնածավալ աշխատանքներին, արտադրամասի տեխնիկական հագեցվածությանը, ինչպես նաև ոլորտի պատասխանատուների և մասնագետների հետ քննարկել է ընթացիկ ու հեռանկարային ծրագրերը:

Սեյրան Օհանյանին են ներկայացնում նոր արտադրամասի արտադրանքը

Սեյրան Օհանյանին են ներկայացնում նոր արտադրամասի արտադրանքը

Ավելացնենք, որ նախորդ ամսվա ընթացքում երեք անգամ՝ մարտի 3-ին, մարտի 12-ին և մարտի 24-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է Հայաստանի ռազմարդյունաբերական ձեռնարկություններ, ծանոթացել հայրենական արտադրանքին: Բացի այդ, մարտի 17-ին ՀՀ ԶՈւ չորս զորամասեր կատարած այցի ընթացքում ևս նախարար Օհանյանին էր ներկայացվել հայրենական ռազմական արդյունաբերության արտադրանքներից ևս մեկը՝ հետևակի մարտական մեքենայի վարժասարքը:

Իսկ մարտի 25-ին ՀՀ Ազգային ժողովում 104 կողմ (2 դեմ, 6 ձեռնպահ) ձայներով երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է «ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքը, որը կարգավորում է Հայաստանում ռազմական արդյունաբերության գործունեությունը:

One response to “Հայաստանում բացվել է ՀՕՊ սպառազինության նորոգման նոր արտադրամաս

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 29 մարտի – 4 ապրիլի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *