Պաշտպանության նախարարությունում ուսումնական տագնապ է հայտարարվել

Փետրվարի 16-ին ՀՀ զինված ուժերում մեկնարկած 2015թ. ուսումնական տարվա առաջին փուլի մարտական պատրաստության ուսումնական պլանի համաձայն` մարտի 10-ին մեկնարկել են ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի երկօրյա մարտավարաշարային պարապմունքները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի երկօրյա մարտավարաշարային պարապմունքներին մասնակցող անձնակազմը

ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի երկօրյա մարտավարաշարային պարապմունքներին մասնակցող անձնակազմը

Ստանալով «Հավաք» ազդանշանը` վարչությունների և առանձին բաժինների զինծառայողները, քաղաքացիական հատուկ ծառայողները սահմանված ժամանակահատվածում և համապատասխան հանդերձանքով ներկայացել են ՀՀ ՊՆ վարչական համալիր:

Համալիրի շարահրապարակում ողջունելով անձնակազմին` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ մարտական պատրաստականությունը ծառայության կարևոր բաղադրիչներից է, և յուրաքանչյուր զինծառայող և քաղաքացիական հատուկ ծառայող պետք է կարճ ժամանակահատվածում պատրաստ լինի առաջադրվող խնդիրների կատարմանը:

Մարտի 10-ին ուսումնական տագնապ է տրվել նաև զինված ուժերի մի շարք այլ կառույցներում: Մինչ ՊՆ կենտրոնական ապարատի  անձնակազմի հետ հանդիպելը` Սեյրան Օհանյանը որոշ կառույցների մարտական պատրաստականությունը տեղում ստուգելու նպատակով այցելել է նաև ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչություն և Հանրապետական զինկոմիսարիատ:

Ավելացնենք, որ 2015թ. ուսումնական տարվա առաջին փուլը ՀՀ զինված ուժերում մեկնարկել է փետրվարի 16-ին: Այդ կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովն այցելել են զինված ուժերի տարբեր զորամասեր՝ զինծառայողների պատրաստության մակարդակը ստուգելու համար:

One response to “Պաշտպանության նախարարությունում ուսումնական տագնապ է հայտարարվել

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 8-14 մարտի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *