Թուրքիայի զինված ուժերի՝ Իզմիր նահանգում տեղակայված 2-րդ ավիացիոն բազայի զինծառայող, 25-ամյա ավագ ենթասպա Գյոքհան Յըլդըրըմը ծառայողական պարտականությունն իրականացնելիս մարտի 7-ին ընկել է 4մ բարձրությունից, ինչի հետևանքով հիվանդանոցում մահացել է։ Այս մասին հայտնում է թուրքական «Իհլաս» լրատվական գործակալությունը։
Զինառայողի մահվան կապակցությամբ այլ մանրամասներ չեն հրապարակվում։ Նշվում է միայն, որ նա վայր է ընկել 4 մետր բարձրությունից, անգիտակից վիճակում տեղափոխվել է Քարշըյաքայի պետական հիվանդանոց, որտեղ և ստացած վնասվածքներից մահացել է։
Մահացած զինծառայողը ծնունդով Թուրքիայի հարավ-արևմտյան Մանիսա նահանգի Սոմա գավառից էր։
Զինծառայողի մահվան լուրը հաստատել է նաև Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի կայքը։