Դավիթ Տոնոյանն ընդունել է ՆԱՏՕ-ի փորձագետների

Մարտի 2-ից 4-ն ընկած ժամանակահատվածում հերթական այցով Երևանում է ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի և «Պլանավորման ու վերանայման գործընթացի» իրականացման առաջընթացը գնահատող ՆԱՏՕ-ի խումբը:

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՆԱՏՕ-ի մասնագետների

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՆԱՏՕ-ի մասնագետների

Այս մասին հայտնում է ՊՆ տեղեկատվության վարչությունը:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ՀՀ արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների համատեղ կազմակերպած այցը նպատակաուղղված է վերոնշյալ երկու ծրագրերով Հայաստանի և ՆԱՏՕ-ի ստանձնած փոխհանձնառությունների վերստուգմանը, համագործակցության և օժանդակության լրացուցիչ հնարավորությունների ի հայտ բերմանը:

ՆԱՏՕ-ի խմբին ընդունել է պաշտապնության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Կազմակերպության հետ համագործակցությունը քննարկել են աշխատանքային խմբերը:

Ուսումնասիրվել են այդ ծրագրերի շրջանակներում  Հայաստանի պաշտպանական գերատեսչության կատարած աշխատանքները: Հատկապես ուշադրություն է դարձվել ռազմակրթական ու անձնակազմի կառավարման ոլորտի բարեփոխումների, փոխգործունակության ամրապնդման և միջազգային խաղաղապահության շրջանակների ընդլայնմանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *