Թուրքիան կարող է աջակցել Իրաքի Մոսուլ քաղաքն ահաբեկիչներից ազատագրելուն

Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը մարտի 2-ին հայտարարել է, որ հավանական է՝ Թուրքիան աջակցի «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունից Իրաքի երկրորդ ամենամեծ քաղաքը՝ Մոսուլը, ազատագրելու միջազգային ռազմական առաքելության իրականացմանը: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիյեթ դեյլի նյուզ» պարբերականի կայքը:

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալները Մոսուլում

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալները Մոսուլում

Անկարան ներկայումս պատրաստվում է Մոսուլի մոտակայքում բնակվող և ԻՊ դեմ կռվող սուննիական ցեղերի համար մարզումներ կազմակերպել և վերջիններիս նաև տրամադրել ոչ մահացու զենք, ինչպես արվում էր տեղի քրդերի համար:

Ահաբեկչության դեմ պայքարի հարցում Իրաք-Թուրքիա երկկողմ հարաբերությունները նախատեսվում է որոշակիացնել Յըլմազի՝  մարտի 4-ին Իրաք այցի ժամանակ, որի շրջանակներում նախարարը այցելելու է և´ Իրաքի մայրաքաղաք Բաղդադ, և´ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության մայրաքաղաք Էրբիլ:

Համաձայն թուրքական ոչ պաշտոնական աղբյուրների՝ կողմերը ստորագրելու են հետախուզական տեղեկություններ փոխանակելու վերաբերյալ երկկողմ պայմանագրեր:

Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն և Իրաքի փոխնախագահ Ուսամա ան Նաջաֆին անցած շաբաթ հանդիպել են Անկարայում: Այդ հանդիպման ժամանակ ևս Թուրքիան խոստացել էր ահաբեկիչների դեմ պայքարում «ամեն կերպ» աջակցել Իրաքին:

3 responses to “Թուրքիան կարող է աջակցել Իրաքի Մոսուլ քաղաքն ահաբեկիչներից ազատագրելուն

  1. Pingback: Թուրքիան ռազմական օգնություն է ուղարկել Իրաք՝ որպես ներդրում ԻՊ-ի դեմ պայքարում | Ռազմ.info

  2. Pingback: Թուրքիան հայտարարում է ԻՊ դեմ պայքարում Իրաքին օգնելու պատրաստակամության մասին | Ռազմ.info

  3. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. 1-7 մարտի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *