2014թ. Դաղստանում ոչնչացվել է 161 զինյալ. Դաղստանի ՆԳ նախարար

2014 թվականի ընթացքում Դաղստանում 161 զինյալ է ոչնչացվել ուժային կառույցներին դիմադրություն ցույց տալու ժամանակ։ Այս մասին այսօր՝ մարտի 26-ին, հայտնել է Դաղստանի ՆԳ նախարար Աբդուրաշիդ Մոհամեդովը, հաղորդում է դաղստանյան «ՌԻԱ Դաղստան» լրատվական գործակալությունը։

Նկարը` ՏԱՍՍ լրատվական գործակալության

Նկարը` ՏԱՍՍ լրատվական գործակալության

«Պայթուցիկ սարքավորումների օգտագործմամբ 20 ահաբեկչական գործողություն է կանխվել։ Դիմադրություն ցույց տալու ընթացքում սպանվել է 161 զինյալ, օպերատիվ-հետախուզական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 232 զինյալ, 11 հոգի էլ ինքնակամ է հանձնվել»,- այս մասին ասել է Մոհամեդովը Դաղստանի ազգային ժողովի նիստում։

Ներքին գործերի նախարարը հայտնել է նաև, որ հատուկ գործողության ընթացքում հայտնաբերվել և ոչնչացվել է 16 գետնատնակ, 62 թաքստոց՝ զինամթերքով։

Հավելենք նաև, որ 2014 թվականի ընթացքում իրավապահների կյանքի նկատմամբ ոտնձգության 103 միջադեպ է գրանցվել։

ՆԳ նախարարը տեղեկացրել է նաև, որ 2014թ. Դաղստանում ահաբեկչական գործողությունների թիվն ավելացել է՝ դառնալով 472, նախորդ տարվա 365-ի համեմատ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *