Թուրքական զինուժը հրետակոծել է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» դիրքերը երկրի հարավում

Մարտի 25-ին Թուրքիայի զինված ուժերի՝ հարավարևելյան Հաքքարի նահանգում տեղակայված ստորաբաժանումները 150մմ T-155 Firtina հաուբիցներով և 120 մմ հրետանային համակարգերով կրակել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դիրքերի ուղղությամբ:

T-155 Firtina. Թուրքիայի ԶՈւ

T-155 Firtina. Թուրքիայի ԶՈւ

Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքի համաձայն՝ վերոնշյալ գործողությությունները քրդերի՝ ականետներով և հակաօդային պաշտպանության գնդացիրներով նախահարձակ հարվածների պատասխանն են եղել:

Միջադեպի արդյունքում թուրքական կողմից զոհեր չեն գրանցվել, վիրավորվել է տեղացի 4 բնակիչ:

Հիշեցնենք, որ PKK-ն Թուրքիայում, ԱՄՆ-ում և Եվրամիության երկրներում գրանցված է որպես ահաբեկչական կազմնակերպություն, բայց կուսակցության ենթակառուցվածքները  շարունակում են գաղտնի գործել տարբեր անունների տակ՝ հատկապես ԵՄ-ի մի շարք երկրներում:

Ավելացնենք, որ «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» Թուրքիայի դեմ ակտիվ ռազմական գործողությունները սկսել է 1984-ին: Թուրքական իշխանությունների դեմ մղվող շուրջ 30 տարվա պայքարի ընթացքում երկու կողմերից զոհվել է ընդհանուր առմամբ շուրջ 35 հազար մարդ։

2013 թվականի մայիսի 8-ից պաշտոնապես սկսվել է PKK-ի զինյալների դուրսբերումը Թուրքիայի տարածքից։ Սեպտեմբերին կազմակերպությունը հայտարարել է, որ դադարեցնում է դուրսբերման գործընթացը, սակայն հրադադարի ռեժիմը շարունակելու է պահպանել։

Թուրք-քրդական հարաբերությունները  կրկին սրվեցին 2014-ի հոտեմբերին՝ կապված Սիրիայի քրդաբնակ Քոբանի քաղաքում այդ ընթացքում կատարվող իրադարձությունների նկատմամբ Թուրքիայի որդեգրած քաղաքականության հետ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *