ՌԴ ռազմական ավիացիան երկրի հարավում՝ Ստավրապոլի երկրամասում, սկսել է մարտական զորավարժություններ, որի նպատակը ռազմական օդաչուների վայրէջի տեխնիկան և կրակային աջակցության ու տարհանման հմտությունների կատարելագործումն է: Այս մասին հայտնում է ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:
Զորավարժությանը մասնակցել են 50 օդաչու, ինժեներներ և ցամաքային ծառայության ներկայացուցիչներ, ինչպես նաև Մի-8 բեռնատար և Մի-24 հարվածային ուղղաթիռներ:
Զորավարժության ժամանակ կիրառվել են չկառավարվող հրթիռներ և ավիացիոն թնդանոթներ: Համաձայն նախնական պլանի՝ օդաչուները կատարելու էին 30 պլանային թռիչք, չկառավարվող հրթիռների 70 արձակում և շուրջ 400 կրակոց՝ ավիացիոն թնդանոթներից:
Ուղղաթիռների առաքելությունը զորավարժության ժամանակ եղել է դիվերսիոն-հետախուզական խմբերի իջեցումը, վերջիններիս կրակով աջակցումն ու առաջադրանքների կատարումից հետո գործողության վայրից տարհանումը: Բացի այդ, օդաչուները կատարել են նաև պայմանական թշնամու դեսանտայինների վնասազերծում։