Daily Archives: Հունվար 13, 2015

Զինվորական քննչական գլխավոր վարչության պետը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ

Գեներալ-մայոր Արմեն Հարությունյան Հունվար 13, 2015 21:07 | RAZM.INFO - Հունվարի 13-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր, որով պաշտոնից ազատվել է հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը։ Continue reading

Զաքիր Հասանովը ընդունել է Նիդերլանդների Թագավորության դեսպանին

Զաքիր Հասանովը և Ադրբեջանում Նիդեռլանդների արտակարգ և լիազոր դեսպանը Հունվար 13, 2015 18:49 | RAZM.INFO - Ադրբեջանի պաշտպանույան նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հունվարի 13-ին ընդունել է Ադրբեջանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ռոբերտ Գաբրիելսենին։ Continue reading

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2015-ի հունվարին կայցելի Թուրքիա

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները հանդիպման ժամանակ Հունվար 13, 2015 16:22 | RAZM.INFO - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով 2015-ի հունվարի 15-ին Թուրքիա կայցելի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Այցի ընթացքում 2 երկրների նախագահների գլխավորությամբ անցկացվելու է Թուրքիա-Ադրբեջան բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի 4-րդ նիստը։ Continue reading

Թուրքական արտադրության ինքնաթիռները կունենան FX-1 մակնիշի զույգ շարժիչ

Թուրքիայի տեղական ինքնաթիռի հնարավոր արտաքին տեսքը Հունվար 13, 2015 15:37 | RAZM.INFO - Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի ղեկավարությամբ 2015-ի հունվարի 7-ին անցկացված պաշտպանական արդյունաբերության կոմիտեի ժողովի ժամանակ քննարկվել է նաև տեղական ինքնաթիռներ ստեղծելու ծրագիրը, և որոշվել, որ ինքնաթիռները պետք է ունենան FX-1 մակնիշի զույգ շարժիչ Continue reading

Շվեդիան և Ֆինլանդիան կարող են զորախմբեր ուղարկել Իրաք՝ Փեշմերգեի ջոկատներ մարզելու համար

Շվեդիայի արտգործնախարար Մարգոտ Վալստրեմը Հունվար 13, 2015 15:25 | RAZM.INFO - Շվեդիայի արտգործնախարար Մարգոտ Վալստրեմը հայտարարել է, որ Շվեդիան պատրաստվում է զորախումբ ուղարկել Իրաք։ Նա նշել է, որ զորախումբը զբաղվելու է Քրդական ինքնավարության Փեշմերգե զորաջոկատների մարզումներով։ Continue reading

Անգելա Մերկելն ու Դավութօղլուն քննարկել են Թուրքիայի տարածքով ահաբեկիչների ելումուտի հարցը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Հունվար 13, 2015 15:06 | RAZM.INFO - Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն 2015-ի հունվարի 11-ին Գերմանիայում հանդիպել է երկրի կանցլեր Անգելա Մերկելին։ Կողմերը քննարկել են «Իսլամական պետության» և առհասարակ ահաբեկչության դեմ պայքարում Թուրքիայի ունեցած դիրքորոշումը, ինչպես նաև Գերմանիայում ապրող թուրքերի անվտանգության հարցը։ Continue reading

Թուրքական ոստիկանությունը տեղական արտադրության ատրճանակների նոր խմբաքանակ է ստանալու

Թուրքական ոստիկանության սպառազինության Canik TP9 տեսակի ատրճանակ Հունվար 13, 2015 15:03 | RAZM.INFO - 2014թ Թուրքիայի անվտանգության ընդհանուր տնօրինության (ոստիկանություն) համար 25 հազար միավոր Canik TP9 տեսակի թեթև հրազեն արտադրած «Սամսունի» ընկերությունը 2015-ին ևս 25 հազար միավոր ատրճանակ է մատակարարելու գերատեսչությանը, հաղորդում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։ Continue reading

Գերմանիայի պաշտպանության նախարարն այցելել է Իրաքի քրդական ինքնավարություն

Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա վոն դեր Լեյենը և Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մասսուդ Բարզանին Հունվար 13, 2015 14:51 | RAZM.INFO - Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա վոն դեր Լեյենի գլխավորած պատվիրակությունը հունվարի 11-ին այցելել է Հյուսիային Իրաքի քրդական ինքնավարության մայրաքաղաք Էրբիլ և հադիպել ինքնավարության ղեկավար Մասսուդ Բարզանիի հետ Continue reading

Սեյրան Օհանյանն ընդունել է ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալին

Սեյրան Օհանյանն ընդունել է ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Արկադի Բախինին Հունվար 13, 2015 13:28 | RAZM.INFO - Այսօր՝ հունվարի 13-ին, Գյումրիում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Արկադի Բախինի հետ, Continue reading

ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայողը խոստովանել է հանցանքը

Սպանության կասկածանքով հետախուզվող Վալերի Պերմյակովը Հունվար 13, 2015 12:13 | RAZM.INFO - Գյումրիում հունվարի 12-ին ընտանիքի 6 անդամներին սպանելու մեջ կասկածվող ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը տվել է առաջին ցուցմունքն ու խոստովանել հանցանքը։ Այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանն այսօր՝ հունվարի 13-ին, Continue reading