Զինվորական քննչական գլխավոր վարչության պետը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ

Հունվարի 13-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր, որով պաշտոնից ազատվել է հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը։

Նախագահի ստորագրած մեկ այլ հրամանագրով Արմեն Հարությունյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ։

Նշենք, որ նախքան ՀՀ քննչական կոմիտեի ձևավորումը, Արմեն Հարությունյանը զբաղեցնում էր ՀՀ ՊՆ քննչական ծառայության պետի պաշտոնը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *