Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով 2015-ի հունվարի 15-ին Թուրքիա կայցելի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Այցի ընթացքում 2 երկրների նախագահների գլխավորությամբ անցկացվելու է Թուրքիա-Ադրբեջան բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի 4-րդ նիստը։ Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի կայքը։
Հաղորդագրությունում նշվում է, որ այցի շրջանակներում կողմերը քննարկելու են 2 երկրների համար հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային զարգացումներն ու միջազգային այլ իրադարձություններ։
Նշենք, որ Թուրքիա-Ադրբեջան բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի նախորդ նիստը գումարվել է 2013-ի նոյեմբերին Անկարայում։ Թուրքական պատվիրակությունը գլխավորում էր Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով այն ժամանակ Թուրքիայի վարչապետն էր։
Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. 11-17 հունվարի, 2015 | Ռազմ.info