Daily Archives: Հունվար 12, 2015

Հակառակորդի կրակոցից ՊԲ-ում զինծառայող է վիրավորվել

Հունվար 12, 2015 20:22 | RAZM.INFO - Այսօր՝ հունվարի 12-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ՊԲ՝ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1992թ ծնված Միսակ Արմենի Հակոբյանը: Continue reading

Սեյրան Օհանյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուի հետ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան Հունվար 12, 2015 19:43 | RAZM.INFO - Այսօր՝ հունվարի 12-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Գյումրիում կատարված սպանության թեմայով հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի իր պաշտոնակից Սերգեյ Շոյգուի հետ, իսկ փոխնախարար Դավիթ Տոնոյանը՝ ՌԴ իր պաշտոնակցի հետ: Continue reading

2014թ նվազել է մահվան ելքով հանցագործությունների թիվը. Սեյրան Օհանյան

Հանդիպում-խորհրդակցություն Սեյրան Օհանյանի գլխավորությամբ Հունվար 12, 2015 19:34 | RAZM.INFO - Հունվարի 12-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպում-խորհրդակցությունը Երևանի և Արմավիրի կայազորների հրամկազմերի հետ, Continue reading

Ադրբեջանի ԶՈւ պատվիրակությունը կմասնակցի Թուրքիայում կազմակերպվող զորավարժությանը

Հունվար 12, 2015 18:18 | RAZM.INFO - Թուրքիայի Քոնյա քաղաքում հունվարի 12-14-ին կանցկացվի «ԸՇԸՔ-2015» զորավարժության պլանավորման կոնֆերանսը, որին կմասնակցի նաև Ադրբեջանի ԶՈւ պատվիրակությունը։ Continue reading

Ադրբեջանի խաղաղապահ զորախումբը մեկնել է Աֆղանստան

Ադրբեջանի ԶՈւ խաղաղապահ զինծառայողները Հունվար 12, 2015 17:58 | RAZM.INFO - Ադրբեջանի ԶՈւ զորամասերից մեկում անցկացվել է Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականացնող 39 հոգանոց զորախմբի մեկնման արարողությունը։ Աֆղանստան մեկնած զինծառայողները կփոխարինեն ներկայումս այնտեղ առաքելություն իրականացնող ադրբեջանցի մյուս խաղաղապահներին։ Continue reading

Թուրքիայում ահաբեկչական գործողություն է կանխվել

Թուրքիայի ոստիկաններ Հունվար 12, 2015 16:32 | RAZM.INFO - Ստամբուլում 2014-ի հունվարի 9-ին Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության, Անվտանգության ընդհանուր տնօրինության (ոստիկանություն) ահաբեկչության դեմ պայքարի տեղական բաժանմունքի աշխատակիցները ձերբակալել են երկու հոգու, որոնց մոտ ռումբ է հայտնաբերվել։ Continue reading

ՀՀ նախագահը Գյումրիում կատարվածի կապակցությամբ անցկացրել է հրատապ խորհրդակցություն

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան Հունվար 12, 2015 16:29 | RAZM.INFO - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունվարի 12-ին, Գյումրիում կատարված աղմկահարույց սպանության կապակցությամբ հրատապ խորհրդակցություն է անցկացրել իրավապահ մարմինների ղեկավարների հետ Continue reading

Հայ խաղաղապահները մեկնել են Գերմանիա՝ Աֆղանստանում նոր առաքելությանը պատրաստվելու

ՀՀ ԶՈւ խաղաղապահ զորախումբը մեկնում է Գերմանիա Հունվար 12, 2015 16:21 | RAZM.INFO - Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի կազմում ՆԱՏՕ-ի առաքելությանը մասնակցելու նպատակով հունվարի 11-ին հայ խաղաղապահների 65 հոգուց բաղկացած ստորաբաժանումը մեկնել է Գերմանիա: Continue reading

[Լրացված] Գյումրիում 6 հոգանոց ընտանիք է սպանվել

Սպանության կասկածանքով հետախուզվող Վալերի Պերմյակովը Հունվար 12, 2015 15:51 | RAZM.INFO - Այսօր՝ հունվարի 12-ին, Գյումրիում սպանվել է 6 հոգանոց ընտանիք, ինչի համար, ըստ հայկական լրատվամիջոցների հրապարակումների, կասկածվում է Գյումրիում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազայից փախած զինծառայող: Continue reading

Հրամանատարներն ինքնուրույն կմշակեն հակառակորդի գործողությունները կանխարգելելու պլաններ. Օհանյան

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան Հունվար 12, 2015 15:15 | RAZM.INFO - Գումարտակի ու վաշտի հրամանատարները, ուսումնասիրելով հակառակորդի թույլ և ուժեղ կողմերը, նրա հնարավոր հարձակման ուղղությունները, ինքնուրույն կմշակեն գործելու ու հակառակորդի գործողությունները կանխարգելելու պլաններ: «Բոլորին կոչ եմ անում տալ հրամանատարներին այդ ազատությունը»։ Continue reading