Թուրքիայի Քոնյա քաղաքում հունվարի 12-14-ին կանցկացվի «ԸՇԸՔ-2015» զորավարժության պլանավորման կոնֆերանսը, որին կմասնակցի նաև Ադրբեջանի ԶՈւ պատվիրակությունը։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը։
Նշենք, որ «ԸՇԸՔ» (լույս) զորավարժությունը նախորդ անգամ անցկացվել է 2014-ի հունիսին։ Թուրքիան զորավարժությանը ներկայացել է ցամաքային զորքերի, ռազմաօդային ուժերի, ժանդարմերիայի և հատուկ նշանակության զորքերի 120 զինծառայողով։ Բացի վերոնշյալ զորատեսակների անձնակազմերը, վարժանքներին մասնակցում էին նաև թուրքական զինուժի 13 ուղղաթիռ և 7 ինքնաթիռ։
Որպես դիտորդ մասնակցել են նաև Ադրբեջանը, Վրաստանը, Հունաստանը և Պակիստանը։
Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. 11-17 հունվարի, 2015 | Ռազմ.info