Այսօր՝ հունվարի 12-ին, Գյումրիում սպանվել է 6 հոգանոց ընտանիք, ինչի համար, ըստ հայկական լրատվամիջոցների հրապարակումների, կասկածվում է Գյումրիում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազայից փախած զինծառայող:
Galatv.am կայքը, հղում անելով սեփական աղբյուրներին, նշում է, որ սպանությունը կատարել է Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայող, որը մինչ այդ փախել է զորամասից: Առավոտ թերթի կայքը նշում է, որ փախած զինծառայողը բազայում ծառայության էր անցել 2014թ դեկտեմբերին: Առավոտը նշում է, որ Շիրակի մարզային ոստիկանությունում հաստատել են լրատվամիջոցի տեղեկությունը:
Yerkirmedia.am կայքը հայտնում է, ըստ Քննչական կոմիտեի՝ սպանության համար հիմնական կասկածյալը ռուս զինվորական Պերմյակով Վալերի Պավլովիչն է։ Դեպքի վայրում հայտնաբերվել են զինվորականի կոշիկները, ԱԿ-74 ինքնձիգը, 5,45մմ տրամաչափի պարկուճներ եւ մեկ պահունակ` փամփուշտներով։
Լրացում. ՀՀ ոստիկանությունը տարածել է հաղորդագրություն՝ նշելով, որ սպանություն կատարելու կասկածանքով հետախուզվում է ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը՝ տեղադրելով նաև նրա լուսանկարը և քաղաքացիներին հայցելով պատկերված անձին տեսնելու դեպքում զանգահարել 1-02 հեռախոսահամարով։
Pingback: ՀՀ նախագահը Գյումրիում կատարվածի կապակցությամբ անցկացրել է հրատապ խորհրդակցություն | Ռազմ.info
Pingback: Սեյրան Օհանյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուի հետ | Ռազմ.info
Pingback: Գյումրիի 102-րդ ռազաբազայից փախած զինծառայողին բռնել են հայ-թուրքական սահմանն անցնելիս | Ռազմ.info
Pingback: Սեյրան Օհանյանն ընդունել է ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալին | Ռազմ.info
Pingback: ՌԴ ՊՆ տեղակալը Դավիթ Տոնոյանին է ներկայացրել 102-րդ ռազմաբազայում անցկացված ծառայողական քննության մանրամասները | Ռազմ.info
Pingback: Հայաստանում 102-րդ ռազմաբազան համալրում են ՌԴ ռազմական բուհերի շրջանավարտներ | Ռազմ.info
Pingback: Հայաստանում 102-րդ ռազմաբազան համալրել է 700 զինծառայող | Ռազմ.info
Pingback: Ռուսաստանի ԶՈւ ՀՌՇ զորամասերը ամբողջությամբ կհամալրվեն պայմանագրայիններով | Ռազմ.info