Հակառակորդի կրակոցից ՊԲ-ում զինծառայող է վիրավորվել

Այսօր՝ հունվարի 12-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ՊԲ՝ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1992թ ծնված Միսակ Արմենի Հակոբյանը: Այս մասին հայտնում է ՊԲ մամուլի ծառայությունը։

Միջադեպի մանրամասները ճշտվում են:

Հիշեցնենք, որ hունվարի 11-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական ուժերի շփման գծում (Արցախ) արձանագրվել է հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբերի ներթափանցման հերթական փորձը։ Ներթափանցման փորձերն արվել են Ջրաբերդի և Ակնայի հատվածներում։

Երկու ուղղությամբ էլ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին բացահայտելով ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը՝ դիմել են կանխարգելիչ գործողությունների և նրանց հետ մղել ելման դիրքեր:

Համաձայն ՊԲ հաղորդագրության, վերոնշյալ գործողությունների ընթացքում հայկական կողմը կորուստներ չի ունեցել, թշնամու կրած կորուստները ճշտվում են։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *