ՀՀ նախագահը Գյումրիում կատարվածի կապակցությամբ անցկացրել է հրատապ խորհրդակցություն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունվարի 12-ին, Գյումրիում կատարված աղմկահարույց սպանության կապակցությամբ հրատապ խորհրդակցություն է անցկացրել իրավապահ մարմինների ղեկավարների հետ, որի ընթացքում շեշտվել է ամենակարճ ժամկետում դրա մանրամասները պարզելու, մեղավորներին հայտնաբերելու և օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու կարևորությունը: Տեղեկությունն այս մասին հրապարակվել է ՀՀ նախագահի կայքում։

Հաղորդագրությունում նշվում է, որ Հայաստանում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազայի հրամանատարությունը սերտորեն համագործակցում է ՀՀ իրավապահ մարմինների հետ և օժանդակում գործի քննությանը:

Նշվում է նաև, որ ներկայում կատարվում են անհրաժեշտ բոլոր քայլերը՝ սպանությունն իրականացրած հանցագործին հայտնաբերելու ուղղությամբ։ Գործընթացն ընթանում է հանրապետության նախագահի անմիջական վերահսկողության ներքո։

Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 12-ին, Գյումրիում սպանվել է 6 հոգանոց ընտանիք։ Դրանում կասկածում են Գյումրիում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող, Պերմյակով Վալերի Պավլովիչին, ում նկատմամբ ՀՀ Ոստիկանությունը հայտարարել է հետախուզում։

Նշենք նաև, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ, որը վարում է Հատուկ կարևորության գործերի քննության գլխավոր վարչությանը։

One response to “ՀՀ նախագահը Գյումրիում կատարվածի կապակցությամբ անցկացրել է հրատապ խորհրդակցություն

  1. Pingback: Գյումրիի 102-րդ ռազաբազայից փախած զինծառայողին բռնել են հայ-թուրքական սահմանն անցնելիս | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *