Թուրքիայում ահաբեկչական գործողություն է կանխվել

Ստամբուլում 2014-ի հունվարի 9-ին Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության, Անվտանգության ընդհանուր տնօրինության (ոստիկանություն) ահաբեկչության դեմ պայքարի տեղական բաժանմունքի աշխատակիցները ձերբակալել են երկու հոգու, որոնց մոտ ռումբ է հայտնաբերվել։ Թուրքական անվտանգության ծառայության հաղորդած տեղեկությունների համաձայն՝ վերջիններս «Քրդստանի աշխատավորական կուսակցության» երիտասարդական թևի անդամներ են, հաղորդում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականի կայքը։

Թուրքիայի ոստիկաններ

Թուրքիայի ոստիկաններ

Համաձայն տարածած հաղորդագրության՝ ձերբակալված ահաբեկիչները մտադիր էին հունվարի տասին պայթեցնել Ստամբուլի առևտրական կենտրոններից մեկը։ Թուրքական անվտանգության ծառայություններին հաջողվել է պարզել դա և ժամանակին վնասազերծել ահաբեկիչներին։

Հարցաքնության և հանգամանքները պարզելու համար ձերբակալվածները տեղափոխվել են Անվտանգության ընդհանուր տնօրինության Ստամբուլի բաժանմունք, իսկ հետո հանձնվել Ահաբեկչության դեմ պայքարի տնօրինությանը՝ հետագա հարցաքննության համար։

«Քրդստանի աշխատավորական կուսակցությունը», սակայն, հայտարարել է, որ տարածված տեղեկությունը սխալ է, և ձերբակալվածները կապ չունեն կուսակցության հետ։

Նշենք, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում Թուրքիայում զգալի աճ են գրանցել ահաբեկչական գործողությունները։ Հունվարի 6-ին Ստամբուլի Սուլթանահմեթ թաղամասում մահապարտ ահաբեկչի կազմակերպած գործողության հետևանքով մեկ ոստիկան էր զոհվել։

Իսկ ասօր առավոտյան թուրքական «Ռադիկալ» թերթի կայքը տեղեկություն է հրապարակել, որի համաձայն՝ Թուրքական ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի տնօրինության հակուկ ջոկատայինների իրականացրած գործողությունների հետևանքով Ստամբուլի բնակարաններից մեկում ձարբակալվել են ահաբեկչություն ծրագրած մարդիկ։ Ձերբակալվածների թվի և որևէ խմբավորման անդամակցելու վերաբերյալ տեղեկություններ դեռ չեն հրապարակվում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *