Ադրբեջանի խաղաղապահ զորախումբը մեկնել է Աֆղանստան

Ադրբեջանի ԶՈւ զորամասերից մեկում անցկացվել է Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականացնող 39 հոգանոց զորախմբի մեկնման արարողությունը։ Աֆղանստան մեկնած զինծառայողները կփոխարինեն ներկայումս այնտեղ առաքելություն իրականացնող ադրբեջանցի մյուս խաղաղապահներին։ Այս մասին հունվարի 10-ին հայտնել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։

Ադրբեջանի ԶՈւ խաղաղապահ զինծառայողները

Ադրբեջանի ԶՈւ խաղաղապահ զինծառայողները

Հաղորդագրությունում նշվում է, որ ըստ նոր հանձնարարության խաղաղապահներն իրականացնելու են Քաբուլ քաղաքի միջազգային օդանավակայանի պահպանությունը։

Նշենք, որ Ադրբեջանի զինծառայողները Աֆղանստանում թուրքական զորախմբի ենթակայությամբ խաղաղապահ առաքելություն են իրականցնում 2002-ի նոյեմբերից։ Ներկայումս Աֆղանստանում խաղապահ առաքելություն է իրականացնում 94 ադրբեջանցի զինծառայող՝ այդ թվում 2-ական զնվորական բժիշկ և ինժեներ։

Հիշեցնենք նաև, որ 2015-ի հունվարից Թուրքիան ստանձնեց Քաբուլի միջազգային օդանավակայի հսկողությունը։ «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում Աֆղանստանում ծառայում է թուրքական զինուժի շուրջ 900 հոգանոց անձնակազմ։

4 responses to “Ադրբեջանի խաղաղապահ զորախումբը մեկնել է Աֆղանստան

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. 11-17 հունվարի, 2015 | Ռազմ.info

  2. Pingback: Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետը Բրյուսելում մասնակցելու է ՆԱՏՕ-ի հավաքին | Ռազմ.info

  3. Pingback: Ադրբեջան է վերադարձել Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականացրած զորախումբը | Ռազմ.info

  4. Pingback: Աֆղանստան է մեկնել ադրբեջանական խաղաղապահ հերթական զորախումբը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *