Հրամանատարներն ինքնուրույն կմշակեն հակառակորդի գործողությունները կանխարգելելու պլաններ. Օհանյան

Գումարտակի ու վաշտի հրամանատարները, ուսումնասիրելով հակառակորդի թույլ և ուժեղ կողմերը, նրա հնարավոր հարձակման ուղղությունները, ինքնուրույն կմշակեն գործելու ու հակառակորդի գործողությունները կանխարգելելու պլաններ: «Բոլորին կոչ եմ անում տալ հրամանատարներին այդ ազատությունը»։ Այսօր՝ հունվարի 12-ին, Կ.Դեմիրճյանի անվան համալիրում հրավիրած խորհրդակցության ժամանակ հայտարարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, հայտնում է Tert.am լրատվակայքը։

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան

Հունվարի առաջին օրերին հակառակորդի կողմից իրականացրած դիվերսիոն գործողություններից հետո արձանագրված թերությունների և հաջողությունների հիման վրա կազմվել է նախարարի հրաման, որտեղ նշված են մի քանի կարևոր կետ՝ սահմանների պաշտպանությունն ուժեղացնելու համար։
«Պետք է ապահովել մարտական հերթապահության բարելավում, դիտարկման համակարգի կատարելագործում, պետք է դիվերսիոն հետախուզական գործողությունների դեմ պայքար իրականացնենք, պարապմունքներ անցկացնենք բոլոր ստորաբաժանումների մարտունակությունը բարձրացնելու համար, դիվերսիոն գործողությունների ժամանակ հակառակորդի պատժում իրականացնենք և որոշ դեպքերում նախահարձակ լինենք՝ չսպասելով, որ գործողություններ կատարի հակառակորդը: Մենք պետք է ունենանք կանոնավոր գործելու ընդունակություններ. պատրաստի հակահարվածները ու պատժիչ միջոցները մշտապես պետք է մեր ձեռքում լինեն»,-ասել է Սեյրան Օհանյանը։

Նախարարն ընդգծել է նաև, որ 2014թ ուսումնական տարին լարված է եղել, սակայն միևնույն ժամանակ բանակում գրեթե 50%-ով կրճատվել են հանցագործությունները, իսկ սկսած պայքարը շարունակվելու է եկող և հաջորդող տարիներին:

«Սա զինված ուժերի հրամանատարների պատասխանատու աշխատանքի արդյունք է, ու շնորհակալ եմ, որ հետամուտ են եղել աշխատանքին: Սահմանին ենք մենք ունեցել լարվածություն, և այս ամենը չէր կարող չանդրադառնալ զինվորների մարտական ոգու, ստորաբաժանումների ընդհանուր բարոյահոգեբանական մակարդակի, զինվոր–հրամանատար հարաբերությունների վրա: 2014թ հունվարին, այնուհետև ապրիլին դեպքեր եղան սահմանին, այնուհետև մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը, լարված էին հուլիս-օգոստոս ամիսները, իսկ այնուհետև զորավարժությունների ընթացքում մեր ուղղաթիռի խոցումը: Հակառակորդին բազմապատիկով պատժեցինք և դրանով բարձր պահեցինք բանակի ու ժողովրդի արժանապատվությունը։ Նաև ներքին համախմբման նախադրյալներ ստեղծեցինք»,-նշել է Սեյրան Օհանյանը:

Պաշտպանության նախարարը 2014թ լավագույն զորամիավորում հայտարարեց 3-րդ բանակային կորպուսը, 1-ին գծի զորամասերից 4-րդ պաշտպանական շրջանը, որը հուլիս-օգոստոսյան ամիսներին ամենախիստ ձևով պատժեց հակառակորդին, ինչպես նաև Նոյեմբերյանի զորամասը, որը որ հենց հունվարի լույս 12-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանին հետախուզադիվերսիոն գործողություններ է կատարել ու պատժել է հակառակորդին։

2 responses to “Հրամանատարներն ինքնուրույն կմշակեն հակառակորդի գործողությունները կանխարգելելու պլաններ. Օհանյան

  1. Pingback: 2014թ նվազել է մահվան ելքով հանցագործությունների թիվը. Սեյրան Օհանյան | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 11-17 հունվարի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *