Tag Archives: Աֆղանստան

Վրաստանի ԶՈւ զինծառայողները Աֆղանստանում բուժօգնության վարժանքներ են արել

Վրաստանցի զինծառայողները Աֆղանստանում բժշկական օգնություն ցուցաբերելու վարժանքներ են արել Նոյեմբեր 20, 2017 13:50 | RAZM.INFO - Աֆղանստանում «Վճռական աջակցություն» միջազգային խաղաղապահական առաքելությանը մասնակցող Վրաստանի զինված ուժերի 3-րդ հետևակային բրիգադի 31-րդ  գումարտակի «Ալֆա», «Բրավո» և «Չարլի» վաշտերը ՆԱՏՕ-ի արագ արձագանքման բազայի վաշտի հետ անցկացրել են «բուժօգնության» վարժանքներ: Continue reading

Աֆղանստանում թալիբների հետ բախումներում զոհվել է 22 ուժային

Նոյեմբեր 14, 2017 11:06 | RAZM.INFO - Նոյեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը «Թալիբան» ահաբեկչական խմբավորման զինյալները հարձակվել են Աֆղանստանի անվտանգության ուժերի վրա Կանդահար շրջանում: Թալիբների հետ բախումներում սպանվել է 22 ոստիկան, ևս 15-ը վիրավորվել է:  Continue reading

Բրյուսելում Ադրբեջանի ՊՆ-ն խոսել է Աֆղանստանի հարցում ԲԹԿ երկաթգծի օգտագործման հնարավորությունից

Զաքիր Հասանովը Բրյուսելում Նոյեմբեր 9, 2017 19:22 | RAZM.INFO - Բրյուսելում ՆԱՏՕ-ի և գործընկեր երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը Ադրբեջանի պաշտպանության նախարարը խոսել է դեպի Աֆղանստան միջոցներ տեղափոխման համար Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի օգտագործման հնարավորությունից: Continue reading

Թուրքիան չի ավելացնի իր ռազմական ստորաբաժանման թվաքանակն Աֆղանստանում

Փոխվել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի հովանու ներքո գործող Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանաման հրամանատարը Նոյեմբեր 9, 2017 15:29 | RAZM.INFO - ՆԱՏՕ-ն քննարկում է Աֆղանստանում իր ռազմական ստորաբաժանումների թվաքանակը շուրջ 3000 զինծառայողով ավելացնելու հարցը: Թուրքիայի ՊՆ ղեկավարը նոյեմբերի 9-ին հայտնել է, որ իրենք հավելյալ զինծառայողներ չեն ուղարկի Աֆղանստան, բայց կուղարկեն ոչ ռազմական ուժեր՝ խորհրդատու, մարզիչներ: Continue reading

Արտակ Զաքարյանը մասնակցում է ՆԱՏՕ-ի Աֆղանստանի առաքելության մասնակիցների ՊՆ ղեկավարների հանդիպմանը

Նոյեմբեր 9, 2017 14:15 | RAZM.INFO - Նոյեմբերի 9-ին Բրյուսելում հանդիպում են ՆԱՏՕ-ի և գործընկեր պետությունների պաշտպանության նախարարները՝ քննարկելու Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությունը: Արդեն կայացել է առաքելության Հյուսիսային հրամանատարության ՊՆ ղեկավարների առանձին հանդիպումը: Continue reading

Փոխվել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կազմում գործող Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանման հրամանատարը

Փոխվել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի հովանու ներքո գործող Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանաման հրամանատարը Նոյեմբեր 9, 2017 10:17 | RAZM.INFO - Նոյեմբերի 8-ին փոխվել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում ՆԱՏՕ-ի հովանու ներքո գործող Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանման հրամանատարը:  Continue reading

Ադրբեջանի ՊՆ-ն կմասնակցի ՆԱՏՕ-ի և գործընկեր երկրների ՊՆ ղեկավարների հանդիպմանը

Զաքիր Հասանովը մասնակցել է ՆԱՏՕ ISAF նիստին Նոյեմբեր 7, 2017 17:48 | RAZM.INFO - Նոյեմբերի 7-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը մեկնել է Բրյուսել՝ մասնակցելու Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում պաշտպանության նախարարների հանդիպմանը: Continue reading

Աֆղանստանում բախումների հետևանքով 13 ոստիկան է սպանվել

Աֆղանստանի Մազարի-Շարիֆում գտնվող ռազմաբազայի վրա հարձակված «Թալիբան» խմբավորման զինյալները Հոկտեմբեր 30, 2017 11:30 | RAZM.INFO - Հոկտեմբերի 29-ին Աֆղանստանի հյուսիսարևելյան Կունդուզ նահանգում ոստիկանական ուժերի և «Թալիբան» ահաբեկչական խմբավորման զինյալների բախումներում սպանվել է 13 ոստիկան:  Continue reading

Ադրբեջանի ԶՈւ խաղաղապահների հերթական խումբը վերադարձել է Աֆղանստանից

Ադրբեջանի ԶՈւ խաղաղապահների հերթական խումբը վերադարձել է Աֆղանստանից. հոկտեմբեր 2017թ. Հոկտեմբեր 26, 2017 13:25 | RAZM.INFO - Հոկտեմբերի 26-ին Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում ծառայություն իրականացրած Ադրբեջանի ԶՈւ խաղաղապահ բրիգադի 50 հուգուց բաղկացած հերթական խումբը վերադարձել է Ադրբեջան:  Continue reading

ՀԱՊԿ-ը ահաբեկչությունների աճ է կանխատեսում Աֆղանստանում. Խաչատուրով

«Փոխգործակցություն-2017» զորավարժության ավարտական վարժանքներից Հոկտեմբեր 20, 2017 9:45 | RAZM.INFO - ՀԱՊԿ-ը կանխատեսում է, որ 2018-ի գարնանը Աֆղանստանի հյուսիսում կգրանցվի ահաբեկչական գործողությունների աճ: Ներկայում այդ երկրի հյուսիսում գործում է մոտ 7000 զինյալ և դրա հետ կապված ՀԱՊԿ-ը համապատասխան պատրաստություններ է իրականացնում:  Continue reading