Աֆղանստանում թալիբների հետ բախումներում զոհվել է 22 ուժային

Նոյեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը «Թալիբան» ահաբեկչական խմբավորման զինյալները հարձակվել են Աֆղանստանի անվտանգության ուժերի վրա Կանդահար շրջանում: Թալիբների հետ բախումներում սպանվել է 22 ոստիկան, ևս 15-ը վիրավորվել է: Այս մասին հայտնում է աֆղանստանյան Tolo News հեռուստաալիքի կայքը:

Աֆղանստանի անվտանգության ուժերի զինծառայողներ

Աֆղանստանի անվտանգության ուժերի զինծառայողներ

Ըստ աղբյուրի՝ ուժայինները սպանել են  «Թալիբան» խմբավորման 45 զինյալի, ևս 35-ին վիրավորել են: Կանդահարի ոստիկանությունը հաստատել է կորուստների մասին տեղեկությունները:

Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերի 18-ին Կանդահարի շրջանում տեղակայված ռազմաբազայի վրա ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհվել է Աֆղանստանի ԶՈւ 40 զինծառայող: Բացի այդ, ահաբեկչական գործողություններից կորուստներ են կրում նաև Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» միջազգային առաքելության ուժերը:

Աֆղանստանում իրադրությունը վերջին ամիսներին կրկին վատթարացել է: «Թալիբան» խմբավորումը հարձակումներ է իրականացնում մեծ քաղաքներում, բացի այդ մեծացել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ազդեցությունը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը հայտարարել է, որ 2018-ի գարնանը Աֆղանստանի հյուսիսում ահաբեկչական գործողությունների աճ է հնարավոր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *