Հայաստանում ՌԴ ռազմաբազայի օդաչուները 2017 թ. ավելի շատ թռիչքներ են կատարել

Հայաստանում տեղակայված Ռուսաստանի ԶՈւ ավիացիայի թռիչքների ինտենսիվությունը 2016-ի համեմատ աճել է 15 տոկոսով: Ռուսաստանի ԶՈւ ավիացիոն ստորաբաժանումը գրանցել է 2 հազար ժամ թռիչքաժամանակ: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը:

ՀՀ-ում ՌԴ ռազմաբազայի ՄիԳ-29 կործանիչներ

ՀՀ-ում ՌԴ ռազմաբազայի ՄիԳ-29 կործանիչներ

Թռիչքների իրականացման ընթացքում ՄիԳ-29 կործանիչների, Մի-8ՄՏ բազմանպատակային և Մի-24Պ հարվածային ուղղաթիռների օդաչուները իրականացրել են ամառային ավելի քան 350 հերթափոխ:

Ռուսաստանյան ավիացիան ներգրավվել է նաև Հայաստանի տարածքում անցկացված ՀԱՊԿ հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2017» և «Որոնում-2017» զորավարժություններին: Վարժանքների ընթացքում օդաչուները իրականացրել են հետախուզական և դեսանտային ստորաբաժանումների իջեցում լեռնային անծանոթ տեղանք, բարդ և բարձրագույն պիլոտաժի հնարքներ, վարել են օդային մարտ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *