Նոյեմբերի 7-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը մեկնել է Բրյուսել՝ մասնակցելու Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում պաշտպանության նախարարների հանդիպմանը:Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:
Նոյեմբերի 8-9-ը Բրյուսելում կայանալու է պաշտպանության նախարարների մակարդակով Հյուսիսատլանտյան Խորհրդի նիստ: Դրա շրջանակներում նոյեմբերի 9-ին տեղի է ունենալու նաև Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակից պետությունների պաշտպանության նախարարների հանդիպում:
Ներկայում Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցում է Ադրբեջանի ԶՈւ 94 զինծառայող, որից 2-ը ռազմական բժիշկ, 2-ն էլ ինժեներական զորքերի ծառայող:
Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցում է նաև Հայաստանի ՊՆ խաղաղապահ բրիգադի 125-130 զինծառայող:
Նշված հանդիպումներին պարբերաբար մասնակցում է նաև ՀՀ պաշտպանության նախարարը: