Փոխվել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կազմում գործող Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանման հրամանատարը

Նոյեմբերի 8-ին փոխվել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում ՆԱՏՕ-ի հովանու ներքո գործող Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանման հրամանատարը: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Փոխվել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի հովանու ներքո գործող Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանաման հրամանատարը

Փոխվել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի հովանու ներքո գործող Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանաման հրամանատարը

Գեներալ-մայոր Այհան Սայգընին, ով 15 ամիս ղեկավարել է Քաբուլում Թուրքիայի ԶՈւ ուսումնական և խորհրդատվական հրամանատարությունը, փոխարինել է գեներալ մայոր Թայյար Այդընը: Այս առիթով կազմակերպված արարողությանը մասնակցել է Աֆղանստանի ԶՈւ ԳՇ պետը, ներքին գործերի նախարարը, Աֆղանստանում ՆԱՏՕ-ի շրջանակներում գործող ստորաբաժանումների հրամանատարը:

Նշենք, որ Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումը 2015-ի սկզբից մասնակցում է ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը: Այդ նպատակով դեռևս 2015-ի հունվարին Թուրքիայի խորհրդարանի որոշմամբ՝ Աֆղանստան է ուղարկվել թուրքական զինված ուժերի շուրջ 900 հոգանոց անձնակազմ: Թուրքական ստորաբաժանումը վերահսկում է Քաբուլի միջազգային օդանավակայանը:

Հիշեցնենք, որ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցում է նաև Հայաստանի ՊՆ խաղաղապահ բրիգադի 125-130 զինծառայող:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *