Արտակ Զաքարյանը մասնակցում է ՆԱՏՕ-ի Աֆղանստանի առաքելության մասնակիցների ՊՆ ղեկավարների հանդիպմանը

Նոյեմբերի 9-ին Բրյուսելում հանդիպում են ՆԱՏՕ-ի և գործընկեր պետությունների պաշտպանության նախարարները՝ քննարկելու Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությունը: Արդեն կայացել է առաքելության Հյուսիսային հրամանատարության ՊՆ ղեկավարների առանձին հանդիպումը: Այս մասին հայտնում է Թուրքիայի ՊՆ մամուլի ծառայությունը:

Հանդիպմանը, դատելով հրապարակված լուսանկարից, Հայաստանից մասնակցել է պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը: Ներկա են եղել «Վճռական աջակացություն» առաքելության Հյուսիսային հրամանատարության ենթակայությամբ գործող մյուս պետությունների ՊՆ ղեկավարներ, այդ թվում՝ Վրաստանի ՊՆ Լևան Իզորիան, Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին:

Ավելացնենք, որ ՆԱՏՕ-ն պատրաստվում է 3 հազարով ավելացնել Աֆղանստանում առաքելության մասնակից զինծառայողների թվաքանակը: Առայժմ պարզ չէ, թե սա ինչպես կազդի գործընկեր պետությունների, այդ թվում՝ Հայաստանի վրա:

Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցում է նաև Հայաստանի ՊՆ խաղաղապահ բրիգադի 125-130 զինծառայող:

Ադրբեջանը ևս ներգրավված է առաքելությանը, սակայն, մեկ այլ՝ Կենտրոնական հրամանատրության ենթակայութան ներքո: Ադրբեջանից մասնակցում է 94 զինծառայող: Այդ երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ևս մեկնել էր Բրյուսել՝ առաքելության մասնակից երկրների ՊՆ ղեկավարների ընդհանուր հանդիպմանը մասնակցելու համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *