Բրյուսելում ՆԱՏՕ-ի և գործընկեր երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը Ադրբեջանի պաշտպանության նախարարը խոսել է դեպի Աֆղանստան միջոցներ տեղափոխման համար Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի օգտագործման հնարավորությունից:Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:
Խոսելով Ադրբեջան-ՆԱՏՕ և Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությունից՝ նախարար Զաքիր Հասանովը ընդգծել է նաև, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը լավ հնարավորություն է ստեղծում Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության կարիքները բավարարելու համար:
Հիշեցնենք, որ Հասանովը Բրյուսել էր մեկնել նոյեմբերի 7-ին: Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակից պետությունների պաշտպանության նախարարների հանդիպումը կայացել էր այսօր՝ նոյեմբերի 9-ին: