ՌԴ ԶՈւ կապավորները վարժանքներ են արել Աբխազիայում

Աբխազիայում տեղակայված ՌԴ ԶՈւ 7-րդ ռազմաբազայի կապավորները վարժանքների ընթացքում վերականգնել են պայմանական հակառակորդի հրետանային կրակի հետևանքով ռազմաբազայի շտաբերի միջև  խափանված հաղորդակցությունը։  Այս մասին նոյեմբերի 8-ին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը։

Վարժանքների սցենարի համաձայն՝ զինծառայողները հետ են մղել կապի հանգույցների վրա հարձակում կատարած պայմանական դիվերսիոն խմբերին։ Դիվերսիոն փորձից հետո պայմանական հակառակորդը հրետանիով խոցել է ռազմաբազայի կապի մեքենաները, հաղորդալարերը և այլ տեխնիկական միջոցներ։

ՌԴ ԶՈւ կապավորները վարժանքների ժամանակ, (արխիվ)

ՌԴ ԶՈւ կապավորները վարժանքների ժամանակ, (արխիվ)

Վարժանքների հաջորդ փուլում կապավորները պահեստային միջոցների կիրառմամբ վերականգնել են ռազմաբազայի շտաբերի միջև հաղորդակցությունը։

Վարժանքների ընթացքում կապավորները  նաև 20-ից ավելի նորմատիվ են հանձնել, որոնց թվում՝ կապի մեքենաների բացազատման, ինֆորմացիայի ընդունման ու փոխանցման։

Զորավարժությանը ընդհանուր առմամբ ներգրավվել է 300-ից ավելի զինծառայող, 60 միավոր կապի մեքենա՝ այդ թվում ԲՏՌ-80-ի հիմքին ամրացրած «Արտեկ» ռադիոկապի կայան, «Ուրալ» մեքենայի հիմքին ամրացրած «Լիվեն» արբանյակային կապ և այլն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *