Նոյեմբերի 9-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում անվտանգության գլխավոր տնօրինության (ոստիկանության) ստորաբաժանումները ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը «անդամակցելու համար» մեղադրվող 111 մարդու:Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Թարմացում. ավելի ուշ, հայտնի է դարձել, որ ձերբակալվածների թիվը հասել է 173-ի:
Ընդհանուր առմամբ Անկարայի դատախազությունը բերման ընթարկելու որոշում է ընդունել 245 մարդու նկատմամբ, որից 173-ն է մինչև այժմ ձերբակալվել:
Նոյեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը Թուրքիայի ոստիկանության ահաբեկչություն դեմ պայքարի և հետախուզության ստորաբաժանումների շուրջ 500 ոստիկան համաժամանակյա գործողություն են իրականացրել Անկարայի կենտրոնում և մի շարք թաղամասերում
Նույն օրը Բուրսա նահանգում ոստիկանության ստորաբաժանումները ձերբակալել են ԻՊ-ին «անդամակցելու համար» մեղադրվող 27 մարդու: Հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գոչծակալությունը:
Կասկածյալների բերման ենթարկելու համար ոստիկանության ահաբեկչություն դեմ պայքարի ստորաբաժանումները համաժամանակյա գործողություններ են իրականացրել Բուրսա նահանգի Օսմանգազի և Յըլդըրըմ գավառներում: Ձերբակալվածների թվում կան նաև Սիրիայի քաղաքացիներ:
Հիշեցնենք, որ hոկտեմբերի 22-ից նոյեմբերի 1-ը Թուրքիայում ձերբակալվել է «Իսլամական պետության» հետ կապ ունենալու մեջ կասկածվող 283 մարդ: Ձերբակալվածներից 96-ը Թուրքիայի քաղաքացիներ են, իսկ 187-ը այլ պետությունների քաղաքացիներ:
Այս տարվա հոկտեմբերին ամերիկյան Soufan Center հետազոտական կենտրոնի հրապարակած զեկույցի համաձայն՝ Սիրիայում և Իրաքում կռվող «Իսլամական պետության» զինյալներից շուրջ 5600-ը վերադարձել են իրենց երկրներ:
Ըստ զեկույցի՝ 2016-ի մարտ – 2017-ի օգոստոս ընկած ժամանակահատվածում Թուրքիայից Սիրիա և Իրաք է գնացել շուրջ 1500 զինյալ, որից 900 է ներկայում գտնվում պատերազմական գոտիներում, այսինքն մոտ 600-ը վերադարձել է: Ըստ նույն աղբյուրի՝ Սիրիայում և Իրաքում ներկայում գործում է են նաև մոտ 900 ադրբեջանցի զինյալ:
Նշենք, որ Թուրքիան ԻՊ-ին անդամակցել ցանկացողների համար հիմնական տարանցիկ ճանապարհն է: Այստեղ պարբերաբար ԻՊ հետ համագործակցող անձինք են ձերբակալվում, այդ թվում` նաև Ադրբեջանի քաղաքացիներ։