Tag Archives: պատժամիջոցներ

ԵՄ տարածքում Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները չեն գործի

ԱՄՆ-ն դուրս է գալիս Իրանի հետ կնքած Միջուկային համաձայնագրից Մայիս 18, 2018 17:00 | RAZM.INFO - Մայիսի 18-ին Եվրոպական հանձնաժողովը Իրանի նկատմամբ կիրառվելիք ԱՄՆ պատժամիջոցներից եվրոպական  ընկերությունները պաշտպանելու համար սկսել է «արգելափակման մասին կանոնակարգի» ակտիվացման գործընթացը: Կանոնակարգը եվրոպական ընկերություններին արգելելու է կատարել ԱՄՆ արտատարածքային պատժամիջոցները: Continue reading

ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Իրանի նկատմամբ

ԱՄՆ-ն դուրս է գալիս Իրանի հետ կնքած Միջուկային համաձայնագրից Մայիս 11, 2018 10:58 | RAZM.INFO - Մայիսի 10-ին ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» ստորաբաժանմանը առնչակից 6 անձանց և վերջիններիս հետ կապ ունեցող 3 ընկերության նկատմամբ։ Continue reading

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի 10 քաղաքացու և 1 ընկերության նկատմամբ

Մարտ 25, 2018 11:06 | RAZM.INFO - Մարտի 23-ին ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը կիբերհանցագործությունների մեղադրանքներով պատժամիջոցներ է սահմանել Իրանի 10 քաղաքացու և Mabna Institute ընկերության նկատմամբ: Այս մասին տեղեկացնում է նախարարության կայքը: Continue reading

Եվրամիությունը մտադիր չէ Իրանի դեմ հավելյալ պատժամիջոցներ սահմանել

Եվրոպական Միության արտաքին գործերի և քաղաքականության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինի Մարտ 19, 2018 13:16 | RAZM.INFO - Այսօր՝ մարտի 19-ին, ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ Եվրամիությունը Իրանի դեմ հավելյալ պատժամիջոցներ սահմանելու որևէ մտադրություն չունի: Բանակցությունները շարունակվում են: Continue reading

ԱՄՆ նախագահը երկարաձգել է Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների ժամկետը

Իրանի ԶՈւ զորահանդես. 22/9/2017 Մարտ 14, 2018 17:35 | RAZM.INFO - Մարտի 12-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս մեկ տարով երկարաձգել է Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցների ժամկետը, որոնք սահմանվել են 1995թ. մարտի 15-ին հայտարարված «արտակարգ դրության» շրջանակներում։ Այս մասին տեղեկացնող ծանուցումն ուղարկվել է Կոնգրես։  Continue reading

Թրամփը վերջնաժամկետ է նշանակել Իրանի հետ Միջուկային համաձայնագիրը փոխելու համար

Բալիստիկ հրթիռի փորձարկում Իրանում,2016թ. Հունվար 15, 2018 15:52 | RAZM.INFO - Հունվարի 12-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 120 օրով երկարաձգել է Միջուկային համաձայնագրի շրջանակներում Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման ժամկետը։ Ըստ Թրամփի՝ սա Միջուկային համաձայնագրի «սարսափելի թերությունները» շտկելու վերջին հնարավորությունն է։  Continue reading

ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի նկատմամբ

Իրանի ԶՈւ զորահանդես. 22/9/2017 Նոյեմբեր 22, 2017 9:54 | RAZM.INFO - Նոյեմբերի 20-ին ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» ստորաբաժանմանը աջակցելու մեղադրանքով պատժամիջոցներ է սահմանել 2 ֆիզիկական անձի և 4 ընկերության նկատմամբ, որոնցից երկուսը գործում են Գերմանիայում։ Continue reading

Թրամփը մեկ տարով երկարաձգել է Իրանի նկատմամբ սահմանված «արտակարգ դրության» ժամկետը

Իրանի ԶՈւ զորահանդես. 22/9/2017 Նոյեմբեր 9, 2017 10:56 | RAZM.INFO - Նոյեմբերի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս մեկ տարով երկարաձգել է 1979թ. նոյեմբերի 14-ին Իրանի նկատմամբ հայտարարված «արտակարգ դրության» ժամկետը։ Այս մասին տեղեկացնող ծանուցումն ուղարկվել է Կոնգրես։ Continue reading

ԱՄՆ նոր պատժամիջոցների ցանկում հայտնվել է նաև ԻՀՊԿ-ի հրամանատարը

Իրանի ԶՈւ զորահանդես. 22/9/2017 Նոյեմբեր 2, 2017 10:59 | RAZM.INFO - Հոկտեմբերի 31-ին ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել իրանական 27 կազմակերպության և 14 ֆիզիկական անձի նկատմամբ։ Պատժամիջոցները սահմանվել են «ահաբեկչության դեմ պայքարի և զանգվածային ոչնչացման զենքերի տարածման կանխարգելմանը ուղղված ԱՄՆ աշխատանքներիի շրջանակներում»։ Continue reading

Նոր ռազմավարությու՞ն, թե Իրանի հետ միջուկային համաձայնագրի կասեցում. Թրամփի նոր հայեցակարգը

Իրանի ԶՈւ զորահանդես. 22/9/2017 Հոկտեմբեր 14, 2017 17:28 | RAZM.INFO - Հոկտեմբերի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրել է Իրանի հետ «հարաբերությունների կառուցման» նոր ռազմավարություն. ԱՄՆ նախագահը մտադիր է փոխել Միջուկային համաձայնագրի որոշ առանցքային կետեր: Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերականգնումը քննարկելու համար Կոնգրեսին 60 օր ժամանակ կտրամադրվի:  Continue reading