Եվրամիությունը մտադիր չէ Իրանի դեմ հավելյալ պատժամիջոցներ սահմանել

Այսօր՝ մարտի 19-ին, ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ Եվրամիությունը Իրանի դեմ հավելյալ պատժամիջոցներ սահմանելու որևէ մտադրություն չունի: Բանակցությունները շարունակվում են: Այս մասին ԵՄ պաշտոնյան հայտարարել է ԵՄ 28 անդամ-երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը ժամանելիս:

Մոգերինին հայտարարել է, որ ուրբաթ օրը՝ մարտի 16-ն, Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ համատեղ խորհրդի նիստ է անցկացվել, լավ արդյունքների են հանգել: Եվրամիությունը կարծում է, որ կարող են ամբողջությամբ պահպանել Միջուկային համաձայնագրի առկա կետերը:

ԵՄ արտգործնախարարների հանդիպման ընթացքում ևս կկենտրոնանա նրա վրա, որպեսզի «ամբողջությամբ իրականացվի միջուկային համաձայնագիրը»:

Սրանից զատ, միջուկային համաձայնագրից լրիվ առանձին, ԵՄ-ն Իրանի հետ քննարկում է իրավիճակը Սիրիայում, տարածաշրջանային հարցեր: Բայց, ըստ Մոգերինիի, չափազանց կարևոր է, որ միջուկային համաձայնագրի և մյուս բանակցությունները, քննարկումները մնան առանձին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *