ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Իրանի նկատմամբ

Մայիսի 10-ին ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» ստորաբաժանմանը առնչակից 6 անձանց և վերջիններիս հետ կապ ունեցող 3 ընկերության նկատմամբ։ Այս մասին հայտնում է նախարարության կայքը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ դուրս է գալիս Իրանի հետ կնքած Միջուկային համաձայնագրից և վերականգնում Իրանի նկատմամբ կիրառած տնտեսական պատժամիջոցները։ Թրամփը խոստացել է նաև Իրանի նկատմամբ ավելի խիստ պատժամիջոցներ կիրառել։

Պատժամիջոցները  վերականգնվելու են 90 և 180 օր ժամկետներում։

90 օր անց՝ օգոստոսի 6-ից,  վերականգնվելու են Իրանի կառավարության կողմից դոլարի գնման, ոսկով և այլ թանկարժեք մետաղներով առևտուր անելու, այլումին, պողպատ, ածուխ գնելու կամ վաճառելու, Իրանի մեքենաշինական արդյունաբերությանը առնչվող և այլ պատժամիջոցները։ Արգելվելու է նաև իրանական գորգերի և սննդամթերքի ներկրումը ԱՄՆ։

180 օր հետո՝ նոյեմբերի 4-ին, վերականգնվելու են նավթային, էներգետիկ և բանկային ոլորտներին վերաբերող պատժամիջոցները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *