Իրաքում «Իսլամական պետության» 5 հրամանատար է ձերբակալվել

Իրաքում ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 5 «հրամանատարի»: Ըստ Իրաքի հետախուզական ծառայության տվյալների՝ նրանք Սիրիայից են անցել: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

Աղբյուրի համաձայն՝ նրանք համարվում են «Իսլամական պետության» ամենաշատ «պահանջված հրամանատարները»: Նրանց անուններ են Սադդամ ալ-Ջամմել, Մոհամեդ ալ-Քադեեր, Իսմայիլ ալ-Էյթհավի, Օմար ալ-Քարբաուլի, Էսսամ ալ-Զավբաի:

Ավելի վաղ՝ Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադին հայտարարել է, որ իրենք բոլոր միջոցներին դիմելու են Սիրիայի իսլամիստ զինյալների դեմ պայքարելու համար:

Հիշեցնենք, որ Իրաքը Սիրիայում ԻՊ դիրքերը սկսել էր ակտիվորեն հրթիռակոծել ապրիլի 19-ից: Ավիահարվածներն իրականացվում են Սիրիայի կառավարության թույլտվությամբ: Իրաքի օդուժը հիմնականում հարվածում է Իրաք-Սիրիա սահմանին՝ Դեր Զորի հարավում, ԻՊ դիրքերին: Ըստ իրաքյան կողմի՝ հարվածներն իրականացվում են՝ ելնելով այն վտանգից, որ այդ ահաբեկիչները կարող են ներթափանցել Իրաք։

Նշենք, որ 2017-ի դեկտեմբերին Աբադին հայտարարել է Իրաքում «Իսլամական պետության» պարտության մասին: Սակայն իսլամիստ զինյալների որոշ փոքր խմբեր դեռ շարունակում են գործել Սիրիայում և մասնավորապես սիրիա-իրաքյան սահմանին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *