Թուրքիայի զինուժը հերթական «դիտարկման կետն է» ստեղծում Սիրիայի Իդլիբ նահանգում

Մայիսի 9-ին Թուրքիայի զինված ուժերը արդեն 10-րդ «դիտարկման կետն է» ստեղծել Սիրիայի հյուսիսային Իդլիբ նահանգի «ապաէսկալացման գոտում: Այն սահմանակցում է Հալեպ նահանգին: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի զինուժը հերթական «դիտարկման կետն է» ստեղծել Իդլիբում

Թուրքիայի զինուժը հերթական «դիտարկման կետն է» ստեղծել Իդլիբում

Ըստ աղբյուրի՝ թուրքական զորքերը տեղակայման վայրից ոչ շատ հեռու գտնվում են Սիրիայի կառավարական բանակի դիրքերը:

Դեռևս մայիսի 2-ից Թուրքիայի ԶՈւ-ն զինծառայողների և զինտեխնիկայի հերթական խումբն ուղարկվել է Սիրիայի հյուսիային Իդլիբ նահանգի «ապաէսկալացման գոտի»:

Թուրքիան այսպես կոչված «դիտարկման կետեր» է ստեղծում Իդլիբի «ապաէսկալացման գոտու» տարածքում: Թուրքիայի զինուժը Իդլիբում սկսվել է հաստատվել դեռևս 2017-ի հոկտեմբերից:

Սիրիայի Իդլիբ նահանգում զինուժ տեղակայելու վերաբերյալ Թուրքիան համաձայնության է եկել Աստանայում Իրանի և Ռուսաստանի հետ: Այս երեք երկրները հանդիսանում են երաշխավորներ Սիրիայում հրադադարի ռեժիմի պահպանման և «ապաէսկալացման գոտիների» ստեղծման համար:

Բացի Իդլիբ նահանգից, Թուրքիայի վերահսկողության տակ են գտնվում նաև Ջերաբլուսից-Ազազ ընկած հատված, որը թուրքական բանակը գրավել է 2016-2017թթ. իրականացրած «Եփրատի վահան» գործողության արդյունքում, և Աֆրինի շրջանը, որն էլ գրավվել է 2018թ. հունվարին սկսված «Ձիթենու ճյուղ» գործողության արդյունքում:

Թուրքիան շարունակում է զորախմբեր մտցնել Սիրիայի տարածք:

Posted by Razm.Info on Wednesday, May 2, 2018

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *